Միսաք Հովենց (Միսաք Մկրտչի Հովհաննիսյան, դեկտեմբերի 18, 1938(1938-12-18), Ֆանտան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2004(2004-03-25), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Միսաք Հովենց
Ծննդյան անունՄիսաք Մկրտչի Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1938(1938-12-18)
ԾննդավայրՖանտան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 25, 2004(2004-03-25) (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ և հրատարակիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1969)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն և Սովետական գրող
ԱմուսինԾովինար Հովհաննիսյան (Գևորգյան)
ԶավակներԼուսինե Հովհաննիսյան, Զարուհի Հովհաննիսյան
Միսաք Հովենց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Միսաք Հովենցը (Միսաք Մկրտչի Հովհաննիսյան) ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 18-ին, Հրազդանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ֆանտան գյուղում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988 թվականից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1969 թվականին։ 1973-2000-ին աշխատել է «Հայաստան», «Սովետական գրող», «Արևիկ», «ՆՈՐ դար» հրատարակչություններում։ Հեղինակ է «Առավոտ»[1] (Ե., 1975), «Արարում»[2] (Ե., 1977), «Լեռան սարսուռը»[3][4] (Ե., 1981), «Հայկ Նահապետ»[5][6] (1985), «Լեռան աղոթքը»[7] (Ե․, 1987) «Ոգու հիշողություն[8]» (Ե., 1989), «Արգիշտի»[9] (Ե․, 1975) «Ստվեր և լույս[10]» (Ե., 2000) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների։ «Մենավոր կղզի»[11] ժողովածուն (Ե., 2002) ներառում է Ղարաբաղյան հերոսամարտին նվիրված «Արցախական» բանաստեղծությունների շարքը և «Սթափեցման համազանգ» պոեմը։ Բանաստեղծը վախճանվել[12] է 2004 թ․ մարտի 3-ին, Երևանում։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Որոշ ստեղծագործություններ։

Գրական անուն խմբագրել

Հովենց գրական անունը Միսաք Հովհաննիսյանին շնորհել է Հովհաննես Շիրազը[13]։

Հիշատակում մամուլում խմբագրել

  • Գրողները գրողների մասին / Ալեքսանդր Թոփչյան[14]
  • Միսաք Հովենց. «Աստծո շունչն է ճշմարիտ պոեզիան…»[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Առավոտ».
  2. «Արարում».
  3. «Լեռան սարսուռը».
  4. «Լեռան սարսուռը» (PDF).
  5. «Հայկ Նահապետ» (PDF).
  6. «Հայկ Նահապետ».
  7. «Լեռան աղոթքը».
  8. «Ոգու հիշողություն».
  9. «Արգիշտի».
  10. «Ստվերներ և լույս».
  11. «Մենավոր կղզի».
  12. «Վախճանվել է բանաստեղծ Միսաք Հովենցը».
  13. Բանվոր, 6 սեպտեմբերի 1988 թ․
  14. «Գրողները գրողների մասին / Ալեքսանդր Թոփչյան».
  15. «Միսաք Հովենց. «Աստծո շունչն է ճշմարիտ պոեզիան…»».

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսաք Հովենց» հոդվածին։