Միսաք Բաղդասարյան
հայ բժիշկ
Միսաք Բաղդասարյան (1870, Երզնկա (Բաղդադ) - 1915), հայ բժիշկ։
Ծնվել է | 1870 |
---|---|
Ծննդավայր | Երզնկա (Բաղդադ) |
Մահացել է | 1915 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Կարինի հոսպիտալ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1870 թվականին Էրզրումի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում (կամ Բաղդադում)։ Ավարտել է Երզնկայի ազգային վարժարանը և Կարինի Սանասարյան վարժարանը։ 1910 թվականի դեկտեմբերի 23-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1910 թվականին վերադարձել է Երզնկա և աշխատել որպես բժիշկ։
1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ և Կարինի հոսպիտալում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1915 թվականին Կարինում ձերբակալվել է և բանտարկվել։ Այնուհետև Կարինից տեղահանված հայերի քարավանի հետ տարագրվել է դեպի Երզնկա և ճանապարհին սպանվել՝ 45 տարեկանում։
Գրականություն խմբագրել
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
Աղբյուրներ խմբագրել
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։