Միջաձգիչ, բազմասայր կտրող գործիք դետալների միջանցիկ անցքերն ու արտաքին մակերևույթները միջաձգիչ հաստոցներով մշակելու համար։ Մշակվող մակերևույթի ձևից կախված, միջաձգիչները լինում են՝ գլանական, նիստավոր, շլիցավոր, երիթային, արտաքին հարթ և ձևավոր։ Ներքին միջաձգման միջաձգիչի ատամները, որոնք դասավորված են կտրոո մասի վրա, կատարում են թողվածքի կտրման հիմնական աշխատանքը։ Միջաձգիչի կալիբրող մասն ունի 3-8 ատամ։ Բացի կտրող միջաձգիչներից կան նաև հարթող միջաձգիչներ, որոնք մետաղը ոչ թե կտրում են, այլ հարթեցնում ու խտացնում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 583