Միներալային բամբակ, խարամների և ապարների կամ դրանց խառնուրդի հալույթից ստացվող թելքավոր նյութ։ Ապակու հալույթից ստանում են ապակե բամբակ։ Միներալային բամբակն օգտագործում են շինարարական կոնստրուկցիաների (այդ թվում և խոշորապանելային) ջերմամեկուսացման համար և արդյունաբերությունում։ Միներալային բամբակից պատրաստում են թաղիք, խսիրներ, սալեր, սեգմենտներ, ինչպես նաև միներալաբամբակային խառնուրդ՝ մածուկային ջերմամեկուսացման համար։

Միներալային բամբակ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 558