Մինաս Կարապետյան

հայ բժիշկ

Մինաս Կարապետյան (1867, Կեմերեկ, Սեբաստիայի նահանգ - 1916), հայ բժիշկ։

Մինաս Կարապետյան
Ծնվել է1867
ԾննդավայրԿեմերեկ, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1916
Մահվան վայրԴեյր-էլ-Զո­րի
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿեմերեկի ազգային վարժարան
Չիկագոյի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումկապիտան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1867 թ., Սեբաստիայի նահանգի Կեմերեկ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Կեմերեկի ազգային վարժարանում։ Քաջալերվելով Չիկագոյում հաստատված ազգականներով, մեկնել է ԱՄՆ։ Նյութական մեծ դժվարություններ կրելուց հետո ընդունվել է Չիկագոյի բժշկական համալսարան։ Ուսումնառության ավարտին բժշկի վկայականով վերադարձել է Կեմերեկ՝ ծնողների մոտ, ամուսնացել և երեխաներ ունեցել։ Եղել է հայ և թուրք հասարակայնությունից հարգված բժիշկ։

Կաստեմունիի նահանգի Քյուրե քաղաքի թաղապետական բժիշկ է աշխատել։ 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ ընտանիքի հետ բռնի տարագրվել է Դեյր-էլ-Զո­րի անապատները։ 1916 թվականին ընտանիքի հետ միասին զոհվել է Դեյր-էլ-Զորի ահավոր ջարդերի ժամանակ։

Գրականություն խմբագրել

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։