Միհրիմահ սուլթան մզկիթ (Յուսքյուդար)

Միհրիմահ սուլթան մզկիթ (թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii) կամ Իսքելե մզկիթ (թուրքերեն՝ İskele Camii), 16-րդ դարի սուննի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում՝ Յուսքյուդար շրջանում։

Միհրիմահ սուլթան մզկիթ
թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii
İstanbul 5067.jpg
ՏեսակՈւրբաթյա մզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՎարչատարածքՍտամբուլ և Սկյուտար
Հիմնվել է1548
Կառուցման սկիզբ1546
Կառուցման ավարտ1548
Անվանված էՄիհրիմահ Սուլթան
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Գմբեթ5
Արտաքին գմբեթի
տրամագիծ
11,4 մետր
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

Միհրիմահ մզկիթը համարվում է Յուսքյուդար շրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Իր երկրորդ անվանումը՝ Իսքելեն, ստացել է իր գտնվելու վայրի անվանումից։ Մզկիթի մոտակայքում գտնվում է նավակառամատույցը (թուրքերեն՝ İskele: Մզկիթը երկու համալիր մզկիթներից մեկն է (երկրորդը գտնվում է Էդիրնեքափըում), որը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I Քանունու և Հյուրեմ սուլթանի դստեր Միհրիմահ սուլթանի հովանավորությամբ։ Մզկիթի նախագիծը մշակվել է օսմանյան հայտնի ճարտարապետ Միմար Սինանի կողմից։ Մզկիթը կառուցվել է 1546-1548 թվականներին։ Մզկիթում նկատվում են օսմանյան ճարտարապետական ոճի վաղ շրջանին բնորոշ առանձնահատկությունները։ Այդ առանձնահատկություններից են մզկիթի ընդարձակությունը, բարձր կամարակապ հիմքերը, գեղակազմ մինարեթները, գլխավոր գմբեթի շուրջը կառուցված են երեք կիսագմբեթներ և ունի լայն երկմաս սյունասրահ։ Ժամանակակիցների կարծիքով, մզկիթը հիշեցնում է «շրջազգեստով կնոջ, ով մեկնվել է երկրի վրա»։

Մզկիթի համալիրի կազմում մտնում են բուն մզկիթը, մեդրեսեն, մեքթեբը (տարրական դպրոց), հիվանդանոցը, իմարեթը (խոհանոց) և քարվան-սարայը։ Մեդրեսեն գտնվում է համալիրի հյուսիսային հատվածում։ Ներկայումս այնտեղ տեղակայված է առողջության կենտրոն։ Տարրական դպրոցը գտնվում է համալիրի այն հատվածում, որի ուղղությամբ գտնվում է Մեքքան։ Հիվանդանոցի մասնաշենքը, խոհանոցը և քարվան-սարայը չեն պահպանվել։ Թաբհանեն (հյուրատունը) այրվել է 1772 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում[2]։ Մզկիթի և մեդրեսեի մասնաշենքերի միջև ընկած տարածքում պահպանվել են Միհրիմահի և Ռուստեմ փաշայի երկու որդիների գերեզմանները։ Մզկիթից ոչ շատ հեռու գտնվում է Ահմեդ III սուլթանի շատրվանը, որը կառուցվել է 1728 թվականին[3]։

ՊատկերասրահԽմբագրել

Յուսքյուդարի Միհրիմահ սուլթան մզկիթը  
Աբդուլ III-ի շատրվանը  
Մզկիթի դիմացի հատվածը  
Մզկիթի ներքին կամարները  
Մզկիթի ներքին տեսքը  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Архитектурный ансамбль Михримах Султан в Ускюдаре Archived 2013-10-01 at the Wayback Machine. ibb.gov.tr
  3. Мечеть Михримах Archived 2013-09-07 at the Wayback Machine. stambul4you.ru

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել