Միհրան էֆենդի (դեղագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան էֆենդի (այլ կիրառումներ)
Միհրան Էֆենդի (- հոկտեմբերի 7, 1912), հայ բժիշկ։
Մահացել է | 1912 |
---|---|
Մահվան վայր | Մանասթըր |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Դեղագործական կրթություն է ունեցել։ 1912 թ. օսմանյան բանակի կապիտանի աստիճանով մասնակցել է Բալկանյան պատերազմին և Ռումելիի Մանասթըր քաղաքի Քոզանա հիվանդանոցում զինվորական դեղագործ ծառայել։ Ծառայության ընթացքում վարակվել և հիվանդացել է ժանտախտով։ Մահացել է 1912 թվականի հոկտեմբերի 7-ին, Մանասթըրում, ժանտախտից։
Աղբյուրներ
խմբագրել- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։