Միկրյակովո

գյուղ Ռուսաստանում

Միկրյակովո (ռուս.՝ Микряково, լեռնային մար.՝ Микрäк), գյուղ Ռուսաստանի Մարի Էլ հանրապետության Գորնոմարիյսկի շրջանի կազմում։ Համանուն գյուղական բնակավայրի կենտրոնն է։

Գյուղ
Միկրյակովո
ռուս.՝ Микряково
լեռնային մար.՝ Микрäк
Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին Միկրյակովո գյուղում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՄարի Էլ
ՇրջանԳորնոմարիյսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն449 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ83632
Փոստային դասիչ425317
Ավտոմոբիլային կոդ12
ՍՎՏԲՀԴ88208850001
Միկրյակովո (Ռուսաստան)##
Միկրյակովո (Ռուսաստան)
Միկրյակովո (Մարի Էլ)##
Միկրյակովո (Մարի Էլ)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Միկրյակովո գյուղը գտնվում է Սումկա գետի ձախ ափին՝ Կոզմոդեմյանսկ-Միտրյաևո ավտոմայրուղու վրա, շրջկենտրոնից հեռավորությունը կազմում է 45 կմ, Նիժնի Նովգորոդի մարզի Վասիլսուրսկ գյուղից՝ 19 կմ։

Պատմություն խմբագրել

Միկրյակովո գյուղը հայտնի է դեռևս 16-րդ դարից, երբ այն մտնում էր Կազանի նահանգի Կոզմոդեմյանսկի գավառի Շալտիկովո մեծ գյուղ-համայնքի կազմի մեջ։ 1797-1918 թվականները գյուղը մտնում էր Նիժնի Նովգորոդի նահանգի Վասիլսուրսկի գավառի կազմի մեջ։ 1918 թվականից գյուղը համարվում էր Միկրյակովսկի գյուղխորհրդի և Եմանգաշսկի գավառի կենտրոնը, իսկ 1931 թվականից՝ Յուրինսկի կանտոնի Միկրյակովսկի շրջանի կենտրոնը, 1931 թվականից մտնում էր Գորնոմարիսյկի և Ելասովսկի (1936—1959) շրջանների կազմի մեջ։

Բնակչություն խմբագրել

2001 2010 2013 2014
382 435 448 449

2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ Միկրյակովո գյուղում կար 105 կալվածք, որոնցից 4-ը դատարկ։ 2014 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 449 մարդ։

Արտաքին հղումներ խմբագրել