Միկոլա Գիրնիկ (ուկրաիներեն՝ Мико́ла Андрі́йович Гірни́к, հունիսի 7, 1923(1923-06-07), Կատերինոպոլի շրջան, Կիևի մարզ - դեկտեմբերի 8, 1981(1981-12-08), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։

Միկոլա Գիրնիկ
ուկրաիներեն՝ Микола Андрійович Гірник
Ծնվել էհունիսի 7, 1923(1923-06-07)
ԾննդավայրԿատերինոպոլի շրջան, Կիևի մարզ
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1981(1981-12-08) (58 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲերկովեցկոե գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ընդունվել է Լվովի Ֆրանկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1941 թվականի հունիսին մեկնել է խորհրդային բանակ։ Ստալինգրադյան և Կարելյան ռազմաճակատներում մարտնչել է որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ Երեք անգամ վիրավորվել է։ Խորհրդային բանակից զորացրվել է 1946 թվականին։ Բարձրագույն կրթությունն ստացել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանում։

1949-1954 թվականներին զբաղվել է խմբագրական աշխատանքով։ Ավարտել է գրական բարձրագույն կուրսերը Մոսկվայում։

Ստեղծագործությունը խմբագրել

Միկոլա Գիրնիկի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1938 թվականին։ Հրատարակել է բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հայտնի են «Իմ Զվենիգորոդ» (1950), «Հավատարմություն» (1952), «Բարեկամներ-զինվորներ» (1953), «Երիցուկի գույն» (1955), «Խիղճ» (1957), «Արև և ամպրոպներ» (1958), «Խաղաղության ավանգարդում» (1960), «Սրտի համաստեղություն» (1965), «Հավերժականը, առօրեականը» (1973) և այլն։

Մոսկվայում թարգմանվել և տպագրվել է Գիրնիկի քնարական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երիցուկներ» վերնագրով։

Զբաղվել է թարգմանությամբ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով[1]։

Միկոլա Գիրնիկը հայերեն խմբագրել

  • «Երջանկություն է լինել քո գրկում...» (թարգմ.՝ Հ. Արթենյան); «Սերը ջութակի նվագի նման...» (թարգմ.՝ Ս. Եսայան); «Չեմ մոռանա պահն այս անցած...» (թարգմ.՝ Ս. Եսայան)։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 104-105։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 103։