Միխայիլ Նաումովիչ Սկաչկով (ռուս.՝ Михаил Наумович Скачков, 1896, Կազանսկայա (Վերխնեդոնսկի շրջան), Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1937(1937-11-03), Սանդարմոխ, Povenetskoye urban settlement, Մեդվեժեգորսկի շրջան, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Դոնի կազակ, բանաստեղծ և թարգմանիչ[1]։

Միխայիլ Սկաչկով
Ծնվել է1896
ԾննդավայրԿազանսկայա (Վերխնեդոնսկի շրջան), Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 1937(1937-11-03)
Մահվան վայրՍանդարմոխ, Povenetskoye urban settlement, Մեդվեժեգորսկի շրջան, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍանդարմոխ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և հրապարակախոս

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Սկաչկովը ծնվել է 1896 թվականին Դոնի զորքի մարզի Կազանսկայա ստանիցայում[1]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո 1922 թվականին արտագաղթել է։ Ապրել է Պրահայում, ընդունվել Պրահայի համալսարան[2]։ 1925 թվականին աշխատել է Պրահայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում։ Միխայիլ Նաումովիչը հրատարակել է առևտրային ներկայացուցչության հանդես, եղել է թարգմանիչ[2]։ Միխայիլ Սկաչկովը «Գրողների ճգնարան» գրական միավորման անդամ էր, 1926 թվականին հրատարակել է «Շարժիչների երաժշտություն» ժողովածուն և նույն թվականին վերադարձել է ԽՍՀՄ, բնակվել Մոսկվայում[1][2]։ Հայրենիքում զբաղվել է գրական գործունեությամբ, թարգմանել չեխերենից, բուլղարերենից և սերբերենից։ 1930-1931 թվականներին Մոսկվայի գրողների քաղաքային կոմիտեի գործադիր քարտուղարն էր, Գլավլիտի քաղաքական խմբագիր, 1931 թվականից Միխայիլ Նաումովիչ Սկաչկովը մասնակցել է Սովետական մեծ հանրագիտարանի հրատարակությանը[1][2]։

Միխայիլ Նաումովիչի գործերը տպագրվել են այն ժամանակի առաջատար ամսագրերում և թերթերում, նա եղել է հեղափոխական գրողների միջազգային ասոցիացիայի անդամ Կենտրոնական Եվրոպայում[2]։

Գրական-հրապարակախոսական գործունեության համար Սկաչկովը ենթարկվել է բռնաճնշումների, 1933 թվականի նոյեմբերի 14-ին նրան ձերբակալել են և միացյալ պետական քաղաքական վարչության նախագահության 1934 թվականի մարտի 29-ի հրամանագրով դատապարտել գնդակահարության, որը փոխարինվել է 10 տարվա ազատազրկմամբ, որն անցկացրել է Սոլովկիում։ Այնուհետև, 1937 թվականի հոկտեմբերի 9-ին Լենինգրադի մարզի ներքին գործերի ժողկոմի հատուկ եռյակը վերանայել է դատավճիռը, և նա կրկին դատապարտվել է գնդակահարության։ Դատավճիռն ի կատար է ածվել 1937 թվականի նոյեմբերի 3-ին։ Միխայիլ Նաումովիչ Սկաչկովը գնդակահարվել է Կարելական ԻԽՍՀ-ում (Սանդարմոխ)[1][2]։ Հետմահու արդարացվել է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել