Միխայիլ Կարպով
Միխայիլ Կարպով (ռուս.՝ Михаи́л Гео́ргиевич Ка́рпов, մայիսի 11, 1948 - հունիսի 24, 2004), ռուս դիվանագետ, 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպան։
Միխայիլ Կարպով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 11, 1948 |
Վախճանի օր | հունիսի 24, 2004 (56 տարեկան) |
Թաղված | Ռոգոժսկոյե գերեզմանատուն |
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է թամիլերեն և անգլերեն լեզուներին։
- 1995 թվականից մինչև 1999 թվականը Կարաչիում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2000 թվականի նոյեմբերից մինչև 2002 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության Ասիայի երրրոդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2002 թվականի հունիսի 19-ից մինչև 2004 թվականի հունիսի 24-ը Շրի Լանկայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2002 թվականի հուլիսի 2-ից մինչև 2004 թվականի հունիսի 24-ը Մալդիվների Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.2002 № 680 «О назначении Карпова М. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Демократической Социалистической Республике Шри-Ланка»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.2002 № 680 «О назначении Карпова М. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Мальдивской Республике по совместительству»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.07.1997 № 790 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)