Միխայիլ Լևի Գրինբերգ (ռուս.՝ Михаил Львович Гринберг), իսրայելցի հրատարակիչ և հրեա հասարակական գործիչ։

Միխայիլ Լևի Գրինբերգ
Михаил Львович Гринберг
Դիմանկար
Ծնվել է1951
ԾննդավայրՌուսաստան
ՔաղաքացիությունԻսրայել
Ազգությունհրեա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունխմբագիր
հրատարակիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պուշկինի մեդալ
ԿայքՖեյսբուք
 Mijaíl Grinberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է զինվորականի ընտանիքում։ Սովորել է Ռյազանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։

1986 թվականին զբաղվում էր Մորդեխայ Դուբինի (ռաբի, Լյուբավիչի վեցերորդ ռեբեի հասիդ) աճյունի տեղափոխմամբ Տուլայից Ռիգա։ Կազմել է «Ռուսաստանի ցադիկների գերեզմանները» ալբոմագիրքը։ Աշխատել է իսրայելական «Շամիր» հրատարակությունում։ 1990 թվականին մասնակցել է Լվովի հրեաների համայնքային և լուսավորական-հասարակական կյանքի վերականգնման գործում։

1992-1995 թվականներին եղել է իր կողմից կազմակերպած Մոսկվայում հրեական համալսարանի ռեկտոր։ Կազմակերպել է հուդայագիտական գրականության հրատարակմամբ Իսրայելում և Ռուսաստանում գործող «Գեշարիմ/Մշակույթի կամուրջներ» հրատարակչությունը։

Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի մրցանակի դափնեկիր է (2004)։

2012 թվականին պարգևատրվել է Պուշկինի մեդալով։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գրինբերգ» հոդվածին։