Միխայիլ Բաբուշկինի հուշարձան (Մոսկվա)

Միխայիլ Բաբուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Бабушкину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է խորհրդային բևեռային օդաչու, Խորհրդային Միության հերոս Միխայիլ Սերգեևիչ Բաբուշկինին։

Picto infobox architecture.png
Միխայիլ Բաբուշկինի հուշարձան
Կոորդինատներ55°51′39″ հս․ լ. 37°40′27″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2004
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՎլադիմիր Լեպեշով
Ներկա վիճակըԿանգուն

Տեղադրվել է 2004 թվականին օդաչուի անվան փողոցում, Կոմինտերնի փողոցի հետ հատման վայրում։ Հասցեն՝ Օդաչու Բաբուշկինի փողոց, 10։ Մետրոպոլիտենի մոտակա կայարանը՝ «Բաբուշկինսկայա»[1]։

ՊատմությունԽմբագրել

Խորհրդային Միության հերոս Միխայիլ Սերգեևիչ Բաբուշկինը բևեռային օդաչու էր, որը մասնակցել է Արկտիկայի հետազոտման բազմաթիվ միջոցառումների։ Նա մասնակցել է Ումբերտո Նոբիլեի արշավախմբի փրկությանը: Մասնակցել է Հյուսիսային բևեռում առաջին ինքնաթիռի վայրէջքին։ Օդաչուի կյանքն ընդհատվել է ողբերգաբար։ 1938 թվականի մայիսի 18-ին «Н-212» ինքնաթիռը, հազիվ պոկվելով գետնից, սկսել է այրվել ձախ շարժիչի կողմից։ Ցանկանալով շտկել իրավիճակը՝ Բաբուշկինը մեքենան ուղղել է դեպի մոտակա գետը։ Գետի հոսքն իր հետ տարել է ինքնաթիռը։ Այնուամենայնիվ, այդ մանևրը ուղևորներին հնարավորություն է տվել լքելու ինքնաթիռը։ Այդ «վայրէջքի» ժամանակ Բաբուշկինը ստացել է կողոսկրերի լուրջ վնասվածք և խեդվել է ջրում[1]։

Հուշարձանի նկարագրությունԽմբագրել

Բրոնզաձույլ հուշահամալիրը յուրատեսակ հուշարձան-տապանաքար է. հիշատակային տախտակի վրա պատկերված է օդաչուի դեմքը, արևից փոքր-ինչ կկոցվել են նրա աչքերը։ Բաբուշկինը հայացքն ուղղել է անծայրածիր երկնքին։ Հետին պլանում ինքնաթիռի քանդակն է[1]։

Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Լեպեշովը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել