Միխաիլ Իվանովիչ Պլատիկա (մոլդ.՝ Михай Плэтикэ, ռումիներեն՝ Mihai Plătică, մարտի 15, 1990(1990-03-15)[1][2], Քիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդովական և ռուսական ֆուտբոլիստ, ղազախական «Կիզիլ Ժար ՍԿ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Միխայիլ Պլատիկա
Քաղաքացիությունը Flag of Moldova.svg Մոլդովա և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1990(1990-03-15)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Մոլդովա Ռիշկանովկայի ՖԴ
Մոլդովա Սֆինտուլ Գեորգե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Մոլդովա Սֆինտուլ Գեորգե 65 (15)
2011-2012 Մոլդովա Ակադեմիա ՈՒՏՄ 17 (3)
2012-2014 Ռուսաստան Ռուբին 0 (0)
2013-2014  Ռուսաստան Նեֆտեխիմիկ 37 (1)
2014-2015 Մոլդովա Զիմբրու 10 (3)
2015 Ռուսաստան Ռոստով 1 (0)
2015-2016 Ռուսաստան Շիննիկ 33 (2)
2016-2017 Ռուսաստան Սոկոլ (Սարատով) 29 (2)
2017-2019 Մոլդովա Միլսամի 43 (11)
2020-մ․հ․ Ղազախստան Կիզիլ Ժար ՍԿ 0 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Սկսել է ֆուտբոլով զբաղվել Ռիշկանովկայի դպրոցում՝ 12 տարեկանում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Սֆինտուլ Գեորգե» թիմի դպրոց։ Թիմում նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսին, երբ նա հանդես էր գալիս «Ա» դիվիզիայում։ Առաջնության արդյունքներով թիմը երկրորդ տեղից դուրս է եկել Ազգային դիվիզիոն։ Մոլդովայի բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Միխայիլն անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով 6 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 34 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ աչքի ընկնելով երեք գոլով։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ակադեմիա ՈՒՏՄ» ակումբի հետ։

2012 թվականիի մարտին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Միխայիլն իր կարիերան կշարունակի Կազանի «Ռուբինում»[3]։ Հունիսի 18-ին հայտարարվել է ֆուտբոլիստի՝ Կազանի «Ռուբին» տեղափոխության մասին[4][5]։ 2013 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Նեֆտեխիմիկ»[6] ։

2014 թվականի սեպտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել մոլդովական «Զիմբրու» ակումբի հետ[7]։ 2015 թվականիի փետրվարի 26-ին տեղափոխվել է «Ռոստով»[8]։ 2015 թվականի հուլիսի 11-ին պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկի» հետ[9]։

2016 թվականի հուլիսի 27-ին դարձել է Սարատովի «Սոկոլի» խաղացող[10]։

ՀավաքականումԽմբագրել

2011-2012 թվականներին հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական հավաքականում։ Նրա կազմում մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլին, որտեղ անցկացրել է երկու հանդիպում[11], ինչպես նաև հանդես է եկել 2012 թվականի Համագործակցության գավաթի խաղարկությունում, որի ընթացքում մասնակցել է իր թիմի հինգ հանդիպումներին[12], իսկ Ղրղզստանի հասակակիցների հետ խաղում (2:1) խփել է գոլերից մեկը[13]։

ՁեռքբերումներԽմբագրել

  • «Ա» դիվիզիայի արծաթե մեդալակիր - 2009
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2012

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել