Միլենիում կամուրջ (Կազան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)

Միլենիում կամուրջ (թաթ.՝ Милленниум күпере), ճոպանային կամուրջ։ Կազանի ամենաբարձր կամուրջն է։ Հատում է Վոլգայի վտակ Կազանկան, միացնում է Կազանի Վիշնևսկու փողոցը և Ֆատիհ Ամիխանի պողոտան։ Կազմում է կազանի փոքր օղակի մի հատվածը։

Միլենիում կամուրջ
Милленниум күпере
Անունով1000th anniversary of Kazan?
Երկիր Ռուսաստան
ՏեղանքԿազան, Թաթարստան
Նշանակությունավտո և հետիոտն
երթևեկության համար
Տեսակկայմապարաններային կամուրջ
Հատում էԿազանկա (Վոլգայի վտակ)
Երկարություն835
Լայնություն28
Բարձրություն45
Երթևեկելի գծերի քանակ6
Շինարարության սկիզբ2004
Բացման տարեթիվհուլիսի 29, 2005
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվածք խմբագրել

Կամրջի անցման լրիվ թռիչքը 1524 մետր է, որը ներառում է 318 մետր երկարությամբ ճոպանային հատվածը, 517 մետր երկարությամբ հեծանային մասը և ավելի քան 3 կմ մատույցներով 689 մետր երկարությամբ ճանապարհային անցումները։ Կամրջի առանձնահատկությունն է 45 մ բարձրություն և հիմքում 64 մետր լայնություն ունեցող՝ լատիներեն «М» տառի տեսքն ունեցող պիլոնը։ Պիլոնի յուրաքանչյուր կեսի տակով անցնում է երեք երթուղի և հետիոտների համար առանձնացված ճեմուղի ունեցող կամրջի անցում։

Անվանում խմբագրել

Կամուրջը իր անունով պարտական է կազանի 1000֊ամյակին, որի նախօրեին էլ բացվել է։ Պիլոնի լատիներեն «М» տառի տեսք ունենալը կապված է հազարամյակ բառի թաթարերեն (Меңъеллык/Meñyıllıq) և լատիներեն (Millennium) անվանումների առաջին տառին։ Շատ բնակիչներ կամուրջն անվանում են պարզապես «Միլենիում»։

Կառուցում խմբագրել

Կամրջի շինարարությունը սկսել է 2004 թվականին։ Կամրջի առաջին հերթի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 29-ին։ Մինչև երկրորդ հերթի բացումը տրանսպորտային շարժումը իրականացել է մեկ շարքով դեպի քաղաք և երկու շարքով քաղաքի կենտրոնից։ 2007 թվականի օգոստոսի 30-ին բացվել է երկրորդ հերթը։

Շահագործում խմբագրել

2012 թվականին իրագործվել են կամրջի ասֆալտի շերտի վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգման ժամանակ տրանսպորտի շարժումը ժամանակ առ ժամանակ, մասնավորապես կամ լրիվ փակվել է։ Ասֆալտի շերտը փռվել է ըստ նոր տեխնոլոգիայի, արագ՝ րոպեում տասը մետր արագությամբ[1]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մինչև կամրջի շահագործման հանձնելը (1999—2009 թվականներին) օգտագործվել է կից գտնվող պոնտոնային կամուրջը, որը դուրս էր գալիս դեպի Տոլստոյի փողոց։
  • Կամրջի կառուցման ծախսերը կազմել են 3,4 մլրդ ռուբլի[2].
  • Երկու հերթերի շահագործման արանքում ընկած ժամանակաշրջանում որոշ քաղաքացիներ կամուրջը կատակով անվանում էին «Լինոլեում», քանի որ լատիներեն «М» տառի միայն կեսն էր օգտագործվում երթևեկության համար, իսկ դա նման է ռուսերեն «Л» տառին։
  • Պիլոնը լուսավորվում է գիշերը և կամրջի լապտերների հետ միասին քաղաքի գիշերային ամենավառ օբյեկտներից մեկն է։
  • Կամուրջը Կազանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ремонт «Миллениума» стартовал раньше объявленного срока | Аргументы и Факты Казань (ռուս.)
  2. «Мост "Миллениум" стоимостью 3,4 млрд руб введен в эксплуатацию в Казани». Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին. (ռուս.)