Միատուն բույսեր բույսեր, որոնց միասեռ՝ արական (առէջքային) և իգական (վարսանդային) ծաղիկները գտնվում են միևնույն անհատի վրա։ Միատուն բույսեր են վարունգը, եգիպտացորենը, դդումը, ձմերուկը, վայրի խաղողը, տխլենին, կաղնին, կեչին, կոկոսյան արմավենին և այլն։ Միատուն բույսեր կոչվում են նաև ծաղիկներ չունեցող այն բույսերը, որոնց արական և իգական սեռական օրգանները գտնվում են նույն բույսերի վրա․ օրինակ, բազմաթիվ մամուռներ, ջրիմուռներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 528