Բազմատուն բույսեր, պոլիգամներ (< պոլի․․․ և հուն. -γάμος ամուսնություն), ծաղկավոր բույսեր, որոնք երկսեռ ծաղիկներից բացի ունեն նաև միասեռ ծաղիկներ։ Միևնույն բույսի վրա կարող են լինել՝ երկսեռ և արական, երկսեռ և իգական, երկսեռ, արական և իգական ծաղիկներ։ Այդպիսի բույսեր են հացենին, թխկին, մորին և այլն։ Բույսերի բազմատնությունը նպաստում է խաչաձև փոշոտմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 217