Միավորված ազգերի կազմակերպության պատմություն

Միավորված ազգերի կազմակերպության պատմությունը որպես միջազգային կառույց ծագում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից։ Դրանից հետո նրա նպատակներն ու գործունեությունը ընդլայնվեցին` այն 21-րդ դարի սկզբի միջազգային մարմնի նախատիպը դարձնելու համար։

Աշխարհի քարտեզը, որտեղ պետությունների գույները համապատասխանում են ՄԱԿ-ի անդամ դառնալու տարեթվին։ ՄԱԿ-ին չանդամակցած երկրները մոխրագույն գույով են պատկերված։
Աշխարհի քարտեզը, որը ցույց է տալիս ՄԱԿ-ին անդամագրված երկրները իրենց տարեթվերով
A black and white motion picture of some men signing papers on a desk in the center of a huge decorated room.
ՄԱԿ-ի ստեղծումը

Ծագում խմբագրել

Ազգերի լիգան Երկրորդ համաշխարհային պատերազմը կանխել չկարողանալու պատճառով դադարեցրեց իր գործունեությունը։ Նոր կազմակերպություն հիմնելու հստակ պլան ստեղծելու գաղափար կար դեռևս 1939 թվականից՝ ԱՄՆ-ի պետդեպարտմենտի պաշտպանության ներքո[1]։ 1941 թվականի հունիսի 12-ին Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Միության ներկայացուցիչները, Բելգիայի, Չեխոսլովակիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի և Յուգոսլավիայի աքսորված իշխանությունները, ինչպես նաև ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլը հանդիպեցին Լոնդոնում և ստորագրեցին Սուրբ Ջեյսմի պալատի հռչակագիրը։ Սա վեց կոնֆերանսներից մեկն էր, որը հանգեցրեց Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրմանը և ՄԱԿ-ի կանոնադրության ստեղծմանը[2]։

«Միավորված ազգեր» անվանումն առաջինը առաջարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին՝ 1941 թվականի դեկտեմբերին Սպիտակ տան երեքշաբաթյա այցի ժամանակ։ 1944 թվականին Վաշինգտոնում Չինաստանի, Սովետական Միության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկումներից հետո՝ մի տարի անց 50 երկրների պատվիրակներ հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ Միավորված ազգերի՝ միջազգային կազմակերպության ստեղծմանը նվիրված հանձնաժողովում։ Այստեղ մշակվեց ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որը ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին (Լեհաստանը, որը ներկա չէր համաժողովում, Կանոնադրությունը ստորագրեց ավելի ուշ՝ դառնալով հիմնադիր 51 պետություններից մեկը)վ[3]։

1942 թվականի ՄԱԿ-ի հռչակագիր խմբագրել

 
Միավորված ազգերի կազմավորման պաստառը

«Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրի» տեքստը մշակվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Ռուզվելտի օգնական Հարրի Հոպկինսի կողմից 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Առաջին անգամ այն օգտագործվել է Միավորված ազգերի 1942 թվականի հունվարի 1-ի հռչակագրում, որով 26 երկրներ պարտավորվում էին միասնաբար պայքարել ֆաշիստական տերությունների դեմ։ Ատլանտյան խարտիայի հիմնական փոփոխություններից էր կրոնի ազատությունը, որը Ստալինը Ռուզվելտի պնդումներից հետո ընդունեց[4][5]։ 1945 թվականի սկզբին հռչակագիրը ստորագրեց ևս 21 երկիր[6]։

Կանոնադրություն խմբագրել

ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը Կանոնադրությունն է[7], որով սահմանվում են անդամ երկրների իրավունքներն ու պարտականությունները և հաստատվում են ՄԱԿ-ի հիմնական մարմիններն ու ընթացակարգերը։ Լինելով միջազգային պայմանագիր՝ Կանոնադրությունը կանոնակարգում է միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները՝ երկրների ինքնիշխան հավասարությունից մինչև միջազգային հարաբերություններում Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ ուժի գործադրման արգելքը[3]։

Կանոնադրությունը բաղկացած է նախաբանից և 19 գլուխների մեջ ներառված 111 հոդվածներից։ Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)։ Կանոնադրության նախաբանը՝

Մենք՝ Միավորված ազգերի ժողովուրդներս,

լի վճռականությամբ

փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Townsend Hoopes and Douglas Brinkley, FDR and the Creation of the U.N. (1997) pp 1-55
  2. «1941: The Declaration of St. James' Palace». United Nations. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. 3,0 3,1 «Հիմնարար Փաստեր» Միավորված ազգերի կազմակերպության մասին. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 21-23. «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգը։»
  4. David Roll, The Hopkins Touch: Harry Hopkins and the Forging of the Alliance to Defeat Hitler (2013) pp 172-75
  5. Robert E. Sherwood, Roosevelt and Hopkins, An Intimate History (1948) pp 447-53
  6. Edmund Jan Osmańczyk (2003). Encyclopedia of the United Nations and International Agreements: T to Z. Taylor & Francis. էջ 2445. ISBN 9780415939249.
  7. «The Charter of the United Nations was signed on 26 June 1945, in San Francisco, at the conclusion of the United Nations Conference on International Organization». United Nations. Վերցված է 2016-ին.
  8. «ՄԱԿ-ի Կանոնադրություն, նախաբան, 19 գլուխ և 111 հոդված» (PDF). Միավորված ազգերի կազմակերպություն, Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016-ին.