Մի՛ որոնիր մի ժամանակ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Մի՛ որոնիր մի ժամանակ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Մի՛ որոնիր մի ժամանակ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանՄի՛ որոնիր մի ժամանակ...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի ապրիլի 21-ին[1]։

Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը հասցեագրել է իրենց տուն եկած մի օրիորդի, որին ժամանակին սիրել է, որն այցի ժամանակ համակրանքի ուշացած ցույցեր է արել նրան։

Առաջին անգամ տպագրվել է «N-ին» խորագրով 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի առաջին հատորում (էջ 81)։ Այնուհետև նույնը, առանց վերնագրի, 1893 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» գրքում և առանց վերնագրի՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների գրքում։

Արտատպվում է 1908 թվականին Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Մ՛ի որոնիր մի ժամանակ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջ 554.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մի՛ որոնիր մի ժամանակ...