Մժեժ Բ Գնունի
Հայոց մազպան
(Վերահղված է Մժեժ Գնունի (զորավար)ից)
Մժեժ Գնունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 7-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար։ Հերակլիոս կայսրը 629 թ. Մժեժ Գնունուն նշանակել է կայսրության արևելյան շրջանների կառավարիչ։ Միջամտել է Հայաստանի՝ պարսից տիրապետության տակ գտնվող մասի ներքին գործերին։ Մասնակցել է Հերակլիոսի դեմ դավադրության (դավադիրներից էին նաև հայ իշխաններ Վահան Խորխոռունին, Դավիթ Սահառունին և այլն) ճնշմանը։ Մժեժ Գնունուն սպանել են Բյուզանդիայում ծառայող հայ զինվորականները՝ Դավիթ Սահառունու գլխավորությամբ։
Մժեժ Բ Գնունի | |
---|---|
Ծնվել է | 6-րդ դար |
Մահացել է | 635[1] |
Մասնագիտություն | կառավարիչ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 285—286.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 521)։ |