Վահան Խորխոռունի

հայ իշխան

Վահան Խորխոռունի (գրաբար՝ Վահան Խոռխոռունի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 7-րդ դար), Հայ իշխան Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, Խորխոռունիների իշխանական տոհմից[1]։

Վահան Խորխոռունի
Վահան Խոռխոռունի
Իշխան
7-րդ դար
 
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն

Կայսեր դեմ դավադրությունը խմբագրել

635 թվականին[2] Հերակլիոս Ա կայսեր որդին՝ Աթալարիկոսը, Թեոդորոս Մագիստրոսը՝ Հերակլի եղբորորդին, Կոստանդնուպոլսի բազմաթիվ իշխաններ և Վահան Խորխոռունին միաբանվում են Հերակլիս Ա կայսին սպանելու և նրա որդուն՝ Աթալարիկոսին կայսերական գահին նստեցնելու համար։ Միաբանության խորհրդակցություններին մասնակցել էր նաև Վարազտիրոցը՝ Խոսրով Շում Սմբատի որդին, բայց նա չէր համաձայնվել կայսեր ու նրա որդիներին սպանելուն։ Խորհրդակցություններին եղած մի ոմն կորատոր այս ամենը պատմում է կայսրին։ Երբ կայսրը տեղեկանում է դավադրության մասին, հրամայում է առավոտյան բռնել իր որդուն, եղբորորդուն և մնացածներին, ովքեր նրանց հետ էին, կտրել բոլորի քթերն ու ականջները։ Դավադրությանը մասնակցել էր նաև Դավիթ Սահառունին, որին կալանավորելով Մժեժ Գնունին ուղարկել էր պալատ, բայց ճանապարհին նա իր կապանքները կտրելով՝ սպանել էր իրեն տանողներին և այնտեղից վերադառնալով Հայաստան՝ հայկական զորքերը միաբանեց իր շուրջը, ապա հարձակվելով զորավար Մժեժ Գնունու վրա, սպանեց նրան և Վարազ-Գնել Գնունուն[3]։ Անհաջողությունից հետո Վահանը աքսորվում է, իսկ 646[4] (643[1]) թվականին ետ վերադառնում աքսորից Կոստանդ Բ կայսեր հրամանով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 6, էջ 376
  3. «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 192-193.
  4. «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 216-217.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.
  • «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 6, էջ 376.
  • «Սեբեոսի Պատմություն», Արևելահայ. թարգմ. և ծանոթ.՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, 2005, Երևան, էջ 192-193, 216-217.