Մթնաձորի «չարքը»
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթնաձոր (այլ կիրառումներ)
Մթնաձորի «չարքը», Ակսել Բակունցի պատմվածքներից։
Մթնաձորի «չարքը» | |
---|---|
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Ակսել Բակունց |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | «Մթնաձոր» ժողովածու |
Հրատարակվել է | 1927 թվական |
Շարք | Մթնաձոր |
Վիքիդարան | Մթնաձորի «չարքը» |
Պատմություն խմբագրել
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականին «Մթնաձոր» ժողովածուի մեջ[1], ապա տպագրվել է Բակունցի Երկերի 1955 և 1964 թվականների հրատարակություններում։ Տպարանային ձեռագիրը բաղկացած է 17X23 սմ 21 փոքրադիր թերթերից, որոնց յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր գրված է հեղինակի ձեռքով՝ մուգ-մանուշակագույն թանաքով։ Էջերը համարակալված են։ Պատմվածքի վերջում թվական չկա նշված, կա միայն Ակսել ստորագրությունը, որի վրա կապույտ մատիտով գիծ է քաշված։ Հավանաբար գրողը գիծը քաշել է, որ չշարվի։
Ըստ Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի բնագրերի և ծանոթագրությունների հեղինակ Ռաֆայել Իշխանյանի ենթադրության՝ տպարանային այդ բնագիրը Բակունցը պատրաստել է որևէ պարբերականի ուղարկելու նպատակով և ոչ իր առաջին ժողովածուի համար, դրա ապացույցն են Ակսել ստորագրությունը և էջերի առանձին համարակալումը։ Ռաֆայել Իշխանյանը ենթադրում է նաև, որ պատմվածքի հերոսուհու՝ ընկեր Ասյայի նախակերպարը հանդիսացել է Բակունցի ավագ քույրը՝ Աննան, որը 1920-ական թվականներին Զանգեգուրի գյուղական կանանց մեջ աշխատանք էր տանում[2]։
Պատմվածքը տպագրվում է ըստ Ակսել Բակունց «Մթնաձոր» (Ժողովածու), Երևան, 1927 բնագրի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ակսել Բակունց/20
- ↑ Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 636, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի