Մընաս բարով, ուղտ բարեկամ…

«Մընաս բարով, ուղտ բարեկամ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1902 թվականի նոյեմբերի 5-ին, Բորժոմում։

«Մընաս բարով, ուղտ բարեկամ…»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Հրատարակվել է1902 թվական
ՎիքիդարանՄընաս բարով, ուղտ բարեկամ…

Ստեղծման պատմություն խմբագրել

Բորժոմի ապարանք իր այցելությունը հումորով ներկայացնելու նպատակով, Թումանյանն օգտագործել է բանահյուսական նյութը։ Ապարանքում այդ օրերին եղել են թագավորական ընտանիքի անդամներ, և բանաստեղծի բժիշկ բարեկամ Ա․ Զարգարյանը (Ռուստեմը) ապրել ու աշխատել է որպես բժիշկ։ Թումանյանի այցը չեն նկատել թագավորական ընտանիքի անդամները։ Հենց սա էլ ակնարկվում է ոտանավոր—առակում։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդի 413/10 գ համարում է պահվում Թումանյանի՝ 1902 թվականի նոյեմբերի 5-ին Բորժոմից Փիլիպոս Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ՝ ինքնքագիրը։

Առաջին անգամ տպագրվել է երկերի ժողովածուի 5-րդ հատորի 244 էջում, այնուհետև՝ առաջին հատորի 507 էջում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 664.