Մեքենաների և մեխանիզմների տեսություն

Մեքենաների և մեխանիզմների տեսություն, գիտություն, մեքենաների ու մեխանիզմների հետազոտման և նախագծման ընդհանուր մեթոդների մասին։ Մեխանիզմների տեսությունն առավելապես ուսումնասիրում է բոլոր մեխանիզմների համար ընդհանուր հատկությունները։ Մեքենաների տեսությունում դիտարկվում են հետազոտման ու նախագծման մեթոդներ, որոնք ընդհանուր են տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող մեքենաների համար։ Մեքենաների և մեխանիզմների տեսության հիմնական բաժիններն են՝ մեխանիզմների սինթեզը, մեքենաների ու մեխանիզմների դինամիկան և ավտոմատ մեքենաների տեսությունը, որը զբաղվում է ծրագրային կառավարման համակարգերի ստեղծմամբ, ինչպես նաև ռոբոտների նախագծմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 502