Մեքենաների համակարգ, մեքենաների բարդ կոոպերացիա, միմյանց լրացնող տարասեռ մեքենաների շարք, որոնք իրականացնում են արդյունքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի հաջորդական փուլերը։ Դրանով մեքենաների համակարգը տարբերվում է մեքենաների պարզ կոոպերացիայից, որը համասեռ ու միաժամանակ գործող մեքենաների տարածական կենտրոնացում է։ Մեքենաների համակարգի կիրառման շնորհիվ խորացել է աշխատանքի տեխնիկական ու հասարակական բաժանումը, ուժեղացել արտադրության հասարակական բնույթը, փոխվել բանվորի ֆունկցիոնալ դերը և էապես բարձրացել աշխատանքի արտադրողականությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 502