Մեքենայում (նկար)
«Մեքենայում» (անգլ.՝ In the Car)[3], փոփ արտ ոճի նկար` ստեղծված 1963 թվականին ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի կողմից։ Այս նկարի ավելի հին և փոքր տարբերակը որոշ ժամանակ պահպանում էր ռեկորդ` Լիխտենշտայնի նկարի համար ամենաբարձր աճուրդային գին սահմանելով։ Մեծ տարբերակը 1980 թվականից պահպանվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահի ժամանակակից արվեստի հավաքածուի մեջ, Էդինբուրգում[4][5][6]։
«Մեքենայում» | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Ռոյ Լիխտենշտայն |
տարի | 1963 |
բարձրություն | 172 սանտիմետր[1] |
լայնություն | 203,5 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | փոփ արտ |
նյութ | յուղաներկ, Magna? և կտավ |
գտնվում է | Շոտլանդիայի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրել«Մեքենայում» նկարի սկզբնաղբյուրը 1961 թվականի սեպտեմբերին «Signal Publishing Corp.» հրատարակչության կողմից հրապարակված «Girls' Romances» կատակերգության 78 համարի նկարն է[7]։ «Մեքենայում» նկարը ցուցադրվել է Լիխտենշտայնի երկրորդ անհատական ցուցահանդեսում Լեո Կաստելիի Պատկերասրահում, որը տեղի է ունեցել 1963 թվականի սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 24-ը, նրա մյուս աշխատանքների հետ միասին, ինչպիսիք են «Խորտակվող աղջիկը», «Տորպեդան...Կրակ», «Բեյսբոլի մարզիչ» և «Բու-ուխ!»: Ցուցահանդեսի մարքեթինգային նյութերը ներառում էին նկարչի «Կրէկ!» վիմագրության նկարները[8][9]։
Երկու տարբերակներից փոքրը, որը և նկարի օրիգինալ տարբերակն էր, Ռոյ Լիխտենշտայնի ժառանգությունից 2005 թվականին վաճառքի է հանվել նրա որդու` Միտչել Լիխտենշտայնի կողմից[6]։ 2005 թվականի նոյեմբերի 8-ին նկարը Նյու Յորքի Կրիստիս աճուրդում վաճառվել է 16,2 մլն դոլարով` գերազանցելով Լիխտենշտայնի ստեղծագործությունների համար եռամյա վաղեմության ռեկորդը, երբ նրա «Երջանկության արցունքներ» կտավը աճուրդում վաճառվել էր 7,1 մլն դոլարով (2002 թվականի նոյեմբերի 13)[10][11]։ 2010 թվականի նոյեմբերին «Մեքենայում» նկարի ռեկորդը գերազանցել է «Օյ...Լավ...» կտավը նույն Կրիստիս աճուրդում վաճառվելով 42,6 դոլարով (աճուրդում վաճառվել է 38 մլն դոլարով` առանց տուրքի)[12][13]։
Մանրամասներ
խմբագրելԻնչպես իր նախկին աշխատանքներում` ստեղծված կատակերգությունների հիման վրա, «Մեքենայում» կտավի թեման դարձավ «տղայի և աղջկա» հարաբերությունները[14]: Նկարը նկարագրվում է որպես տղամարդու և կնոջ միջև ռոմանտիկ երկխոսության լարված մելոդրամատիկ գրաֆիկական միակողմանի պատկեր։ Կտավի մեջ Լիխտենշտայնը օգտագործել է հորիզոնական զուգահեռ գծեր, որպեսզի հաղորդի շարժման զգացում[15]։ «Art Magazine» ամսագրի ցուցադրման ժամանակ 1963 թվականի նոյեմբերի ընթացքում հաստատվեց, որ «Մեքենայում» կտավը 1963 թվականի Լեո Կաստելլի Պատկերասրահի ամենա «մասշտաբային և հզոր նկարներից» մեկն է[16]։
«Մեքենայում» նկարը եղել է «հորինված դրամաներ»-ի որոշ նկարների շարքում, ստեղծված Լիխտենշտայնի կողմից 1960-ական թվականներին, որտեղ պատկերված էին իշխանական տղամարդկանց հետ հարաբերություններ ունեցող կանայք, որոնք ստիպում են նրանց թշվառ լինել։ Նրանց թվում են նաև «Խորտակվող աղջիկը», «Անհույս» և այլն։ Այս շարքը ծառայել է 1964 թվականի «հարևանությամբ գտնվող միամիտ աղջիկներ» նկարների նախերգանքը տարբեր հուզական իրավիճակներում[17], ինչպիսիք են «Օ, Ջեֆ...Ես քեզ նույնպես սիրում եմ...Բայց...»: «Մեքենայում» աշխատանքի մեջ ստեղծվում է հնազանդության մթնոլորտ` արտահայտված կնոջ ակնհայտ երկարատև լռությամբ, որը քարե հայացքով նայում է մեքենայի դիմապակուն[18]։ Նկարում, ի տարբերություն սկզբնաղբյուրի, աղջկա մտքերը արտահայտող տեքստային ամպիկ չկա. «Ես երդվել եմ ինքս ինձ, որ բաց չեմ թողնի նշանակված հանդիպումը, որ նրա հետ մեքենայով զբոսանքի չեմ գնա, սակայն չեմ հասցրել սթափվել...» (անգլ.՝ I vowed to myself I would not miss my appointment – That I would not go riding with him – Yet before I knew it…)[19]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/664/car-1963
- ↑ https://www.nationalgalleries.org/art-and-artists/664
- ↑ Pierre, José An Illustrated Dictionary of Pop Art. — Methuen Publishing. — С. 89. — ISBN 0-413-38370-9
- ↑ Lichtenstein Roy: In the Car // The Art Book. — Phædon Press, 1994. — С. 274. — ISBN 0-7148-2984-6
- ↑ «Roy Lichtenstein > In the Car». Шотландская национальная галерея современного искусства. Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 6,0 6,1 «Roy Lichtenstein: In the Car: 1963». Кристис. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «In the Car». Lichtenstein Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Search Result: Crak!». Lichtenstein Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Lobel, Michael Technology Envisioned: Lichtenstein's Monocularity // Roy Lichtenstein / Bader, Graham. — MIT Press, 2009. — С. 118—120. — ISBN 978-0-262-01258-4
- ↑ Melikian, Souren (2005 թ․ նոյեմբերի 10). «Record $22.4 million paid for a Rothko». The New York Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Kelly, Tara (2010 թ․ նոյեմբերի 11). «Lichtenstein Tops Warhol in Auction». Time. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Roy Lichtenstein painting fetches $42.6m at auction». News. BBC. 2010 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «In the Saleroom: Roy Lichtenstein's Ohhh...Alright..., 1964». Кристис. 2010 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Coplans, 1972, էջ 40
- ↑ Foster, Hal Pop Pygmalion / Bader. — С. 153.
- ↑ Judd, Donald Reviews 1962–64 / Bader. — С. 2–4.
- ↑ Waldman 1993, էջ. 113
- ↑ Kimmelman. «Roy... Lichtenstein... At... The... Met». Lichtenstein Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Roy Lichtenstein. In the Car
Գրականություն
խմբագրել- Bader, Graham, ed. (2009), Roy Lichtenstein: October Files, MIT Press, ISBN 978-0-262-01258-4.
- Coplans, John, ed. (1972), «Introduction, Biographical Notes, Chronology of Imagery and Art», Roy Lichtenstein, Greenwood Publishing Group.
- Waldman, Diane (1993), Roy Lichtenstein, Музей Соломона Гуггенхейма, ISBN 0-89207-108-7.