Մեր անհանգստություններն Ասիայում. Հալածանքի պատմություն

Մեր անհանգստություններն Ասիայում. Հալածանքի պատմություն (անգլ.՝ Our Troubles in Asia, A story of persecution), Սարգիս Հ. Դևիրյանի 1897 թվականին Նյու Յորքում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։

Մեր անհանգստություններն Ասիայում. Հալածանքի պատմություն
Our Troubles in Asia, A story of persecution
ՀեղինակՍարգիս Դևիրյան
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր183
Հրատարակման վայրՆյու Յորք
Հրատարակման տարեթիվ1897

Հեղինակ խմբագրել

Սարգիս Դևիրյան - հայ հոգևորական, հասարակական գործիչ, հրապարակախոս, Օտարերկրյա Լիազորների Ամերիկյան Խորհրդի անդամ։

Բովանդակությունը խմբագրել

Լինելով հոգևորական, հիմանականում ներկայացնում է Օսմանյան կայսրությունում կրոնական հակամարտություններն ու հալածանքները։ Հայ քրիստոնյաները մշտապես հալածվել են թուրքերի և քրդերի կողմից հատկապես իրենց կրոնական պատկանելիության համար։ Լինելով ծնունդով Կիլիկիայից, և հեղինակություն վայելելով ինչպես հայերի, այնպես էլ օտարների շրջանում՝ Դևիրյանը մանրամասնորեն ներկայացնում է օտար միսիոներների մուտքը կայսրության տարածք, հայերի և վերջիններիս փոխհարաբերությունները, ինչպես նաև կրոնական հողի վրա ծագած հակամարտությունները։

Քաղվածքներ խմբագրել

  Կեսարիա քաղաքում մի քրիստոնյա էր քայլում փողոցում, երբ մի կատաղած մուսուլման, առանց որևէ պատճառի հարձակվեց նրա վրա և սկսեց անխնա ծեծել։ Քրիստոնյան հարցրեց, թե որն է պատճառը այս հարձակման, և ստացավ պատասխանը,- որովհետև դու քրիստոնյա ես, մի՞թե ավել պատճառ է պետք։  
  1821-1827 թթ. թուրքերը կոտորեցին հույներին, բայց հույները ունեն «գյավուր անգլիացիներին», որոնք նրանց ազատեցին։ 1860 թ. թուրքերը կոտորեցին Լիբանանի կաթոլիկներին (սիրիացիներին), սակայն «ֆրանսիացի գյավուրները» նրանց ազատություն պարգևեցին։ 1876 թ. հազարավոր բուլղարացիներ մորթվեցին թուրքերի կողմից, բայց «Ռուսաստանի գյավուրները» նրանց ազատություն պարգևեցին։ Բայց հիմա հայերը կոտորվում են ավելի շատ, քան վերը թվարկվածները միասին, բայց այս ազգը չունի այն երկրային «Աղան», ով կպաշտպանի նրանց։  
  Մենք ամբողջ Քրիստոնյա Եվրոպայում փնտրում էիք մեր «Աղային»։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի հոդվածների ժամանակ մենք հավատացինք մեծ տերություններին, որ նրանք կստիպեն Թուրքիային բարեփոխումներ անցկացնել մեր երկրում, բայց ցավոք հիասթափությունը շուտ վրա հասավ։