Մերսերում
Մերսերում (անգլիացի գյուտարար Ջոն Մերսերի (1791–1866) անունով), հիմքերի խիտ լուծույթներով բամբակե գործվածքների կամ թաղանթանյութերի (մանվածք, թելք) մշակում (սովորաբար 15–18 °C-ում)։ Մերսերումը կայուն փայլ է տալիս նյութին և բարձրացնում նրա որակը (հիգրոսկոպությունը, ամրությունը, ներկվելու ունակությունը)։ Պրոցեսը կատարվում է մերսերման մեքենաների օգնությամբ, որոնց վրա նյութը ներծծվում է նատրիումի հիդրօքսիդով, քամվում և լվացվում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Bobinas_de_hilo_de_algod%C3%B3n_mercerizado_-_Cotton_thread_reels.jpg/265px-Bobinas_de_hilo_de_algod%C3%B3n_mercerizado_-_Cotton_thread_reels.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 498)։ ![]() |