Մերովինգյան արվեստ, 5-8-րդ դարերում Մերովինգների պետության մեջ միավորված Ֆրանսիայի մի շարք մարզերի (հիմնականում հյուսիսային և կենտրոնական) արվեստի պայմանական անվանումը։ Մերովինգյան արվեստը հետևել է ուշ գոթական և գալլա-հռոմեական, ինչպես և բարբարոսների արվեստի ավանդույթներին։ Այդ շրջանի ճարտարապետությունը (տիպական են մկրտարանները, կրիպտեները, բազիլիկ եկեղեցիները), չնայած շինարարական տեխնիկայի ընդհանուր անկմանը, հող է նախապատրաստել «Կարոլինգյան վերածննդի» շրջանի մինչռոմանական շինարվեստի ծաղկման համար։ Բարձր զարգացման է հասել դեկորատիվ-կիրառական արվեստը (սարկոֆագների հարթաքանդակներ)։ Գրքարվեստում հիմնական ուշադրությունը դարձվել է գլխատառերի և անվանաթերթերի մանրանկարներին, առանձին պատկերային մոտիվներ լուծված են զարդագրերի սկզբունքով, վառ, պարզ գունահարաբհրումներով։

Մկրտարան Ֆրեժյուս քաղաքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 498
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերովինգյան արվեստ» հոդվածին։