Մերձվոլգյան բարձրություն

Մերձվոլգյան բարձրություն, գտնվում է Վոլգայի աջ ափին, Գորկուց մինչև Վոլգոգրադ։ Բարձրությունը մինչև 375 մ է (ժիգուլներ)։ Կազմված է մեզոզոյի և պալեոգենի ավազներից, կավերից, մերգելներից, կավճից, տեղ-տեղ՝ պալեոզոյի կրաքարերից և դոլոմիտներից։ Արևելյան և հյուսիսային լանջերը զառիթափ են, արևմտյան լանջը՝ զառիկող։ Գերակշռում են էրոզիոն ռելիեֆը, Վոլգայի ափին՝ սողանքները։ Մի շարք վայրերում զարգացած է կարստը։ Լանդշաֆտը անտառատափաստանային և տափաստանային է։ Տարածքը հերկված է։ Օգտակար հանածոներից կան նավթ, այրվող գազեր, թերթաքարեր, ֆոսֆորիտներ, հանքային շինանյութեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 498