Մարիամ Բալադի (արաբ․՝ مريم بلدي‎‎, ֆր.՝ Meriem Beldi, դեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1], Ալժիր, Ալժիր), ալժիրցի երաժիշտ-կատարող։

Մարիամ Բալադի
Ծնվել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1] (50 տարեկան)
Ալժիր, Ալժիր
Երկիր Ալժիր
ԺանրերԱնդալուզյան երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներուդ և վոկալ

Կենսագրություն խմբագրել

Մարիամ Բալադին ծնվել է արաբա-անդալուզյան երաժշտության սիրահարների ընտանիքում։ 6 տարեկան հասակում հաճախում է արաբա-անդալուսական համերգ, որտեղ նվագախմբի դիրիժորն էր Ֆարիդ Բենսենսան, ով հետագայում դառնում է նրա երաժշտության ուսուցիչը։ Սովորել է Ալժիրի հեղինակավոր El Mossilia El Djazairia երաժշտական դպրոցում, որտեղ նրան դասավանդել են Սիդ Ահմեդ Սերին և Սիդ Ալի Բենմերաբետը[2]։

Կարճ ժամանակահատված աշխատել է Էյր Ալժիրում (Air Algérie)[3], այնուհետև թողարկել է երեք ալբոմներ։ Առաջինը՝ «Y'a Rache el faten», հանդիսականներին է ներկայացնում 2001 թվականին։ Ալբոմը բաղկացած է երկու մասից՝ «Inkilabet Zidane» (y'a racha faten et y'a bahi djemel)։ Երկրորդ ալբոմը կոչվում է Nouba Hassine:

Ինը տարի դադարից հետո (զբաղվել է երեխաների դաստիարակությամբ) 2014 թվականի դեկտեմբերի 27-ին թողարկում է երրորդ ալբոմը՝ «Nouba Zidane»:

Համերգներով հանդես է եկել Ալժիրում, արտերկրում, մասնակցել է Լիսաբոնյան համաշխարհային ցուցահանդեսին և Ֆրանսիայում Ալժիրի տարի միջոցառմանը։

2004 թվականից բնակվում է Փարիզում։ Ունի երկու երեխա։

Սկավառակագրություն խմբագրել

  • Y'a Rache el faten, 2001
  • Nouba Hassine, 2002
  • Nouba Zidane, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Meriem Bledi en concert à Alger. L'Expression du 27 décembre 2014 Արխիվացված 2014-12-28 Wayback Machine.
  3. «Émission « Douga » du 28 décembre 2014 sur Dzair TV». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.