Մետրոնոմ ( հուն. չափ և կանոն բառերից), չափահար, երաժշտության կատարման արագությունը ճշգրիտ որոշելու և վերարտադրելու գործիք։ Բաղկացած է ճոճանակից և մեկ րոպեում նրա տատանումների քանակը ցույց տվող սանդղակից։ ճոճանակի տատանման տարբեր հաճախականությունները ընդունվում են որպես երաժշտական ստեղծագործության մետրական որեէ միավորի բացարձակ տևողություն։ Կիրառվում է XVII դ․ վերջից։ Տարածված է ավստրիացի Յոհան Մելցելի կատարելագործած մետրոնոմը (1816 թ), որով Բեթհովենը իր երկ 106 Սի-բեմոլ մաժոր սոնատում և Իններորդ սիմֆոնիայում առաջինն է նշել կատարման արագությունը։ Ներկայումս կան տարբեր կոնստրուկցիաների (մասնավորապես՝ գրպանի ժամացույցի ձևի և էլեկտրական) մետրոնոմներ։ Բեմական և ֆիլմային տեսարանների երաժշտության ճշգրիտ զուգորդման համար գործածվում է Կ․ Բլյումի երաժշտական խրոնոմետրը (1926 թ)։

Մետրոնոմ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 487
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոնոմ» հոդվածին։