Մետաղների քիմիական-ջերմային մշակում

Մետաղների քիմիական-ջերմային մշակում, քիմիապես ակտիվ միջավայրում մետաղների և համաձուլվածքների ջերմային մշակում, որի հետևանքով փոխվում են մակերևութային շերտի քիմիական բաղադրությունը, կաոուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները։

Մետաղներ վառարանում

Կատարվում է զանազան տարրերով մակերևույթի դիֆուզիոն հագեցման եղանակով (բարձր ջերմաստիճաններում)։ Տարրի ընտրությունը պայմանավորված է դետալի մակերևույթի պահանջվող հատկություններով։ Հագեցումը կատարվում է ածխածնով (ցեմենտացում), ազոտով (ազոտում), ազոտով և ածխածնով (ցիանացում), մետաղներով (մետաղացում), բորով կարավորում), սիլիցիումով (սիլիկավորում) և այլն։

Կախված դիֆուզվող տարր պարունակող միջավայրի ագրեգատային վիճակից՝ տարբերում են մետաղների քիմիական-ջերմային մշակում գազային, հեղուկ կամ պինդ միջավայրերում։ Մետաղների քիմիական-ջերմային մշակման դեպքում առաջացող դիֆուզիոն շերտը, փոփոխելով մակերևույթի կառուցվածքա-էներգետիկական վիճակը, դրականորեն է ազդում ոչ միայն դետալի մակերևույթի ֆիզիկաքիմիական հատկությունների, այլև ծավալային հատկությունների վրա։ Այսպիսի մշակման շնորհիվ շինվածքները ձեռք են բերում բարձր մաշակայունություն, կրակակայունություն, կոռոզիակայունություն և հոգնածության կայունություն։

Տեսակներ

խմբագրել

Նախապատրաստուկը կամ շինվածքը տաքացնում են մինչև համապատասխան ջերմաստիճան, պահում այդ ջերմաստիճանում որոշակի ժամանակ, ապա անհրաժեշտ արագությամբ սառեցնում։ Մտաղների ջերմամշակումը, որպես նախնական գործողություն, կիրառվում է նախապատրաստուկի մշակման ժամանակ նյութի տեխնոլոգիական հատկությունները բարելավելու համար, իսկ որպես վերջնական գործողություն՝ պատրաստի շինվածքը այնպիսի հատկություններով օժտելու համար, որոնք ապահովում են նրա շահագործման երկարակեցությունը։

Մտաղների ջերմամշակումը հիմնական տեսակներն են՝

  • թրծումը,
  • նորմալացունը,
  • մխումը,
  • արձակումը,
  • քիմիական և ջերմային մշակումը,
  • ջերմամեխանիկական մշակումը,
  • էլեկտրաջերմային մշակումը և այլն։

Թրծումն ու նորմալացումը հիմնականում կիրառվում են որպես ջերմամշակման նախնական գործողություններ, իսկ արձակումը, էլեկտրաջերմային մշակումը՝ վերջնական գործողություններ։

Օրինակներ

խմբագրել

Հաճախ շինվածքը ջերմամշակման ենթարկելու համար կիրառում են իրար հաջորդող մի քանի եղանակներ։ Օրինակ, ատամնանիվները կարող են ենթարկվել քիմիական-ջերմային մշակման, ապա նորմալացման, հետո մխման և վերջում՝ արձակման։ Նման մշակումն ապահովում է մեքենայի դետալների մակերևութային շերտում և միջուկում իրարից տարբեր կառուցվածքների ստացումը։ Հնարավոր է նաև ջերմամշակման միևնույն եղանակի բազմապատիկ կրկնում։ Արագահատ պողպատներից պատրաստված գործիքների ջերմամշակման ժամանակ մխմանը, որպես կանոն, հաջորդում է եռապատիկ արձակումը։ Կիրառելով ջերմամշակման տարբեր եղանակներ՝ կարելի է վերականգնել մետաղի կամ համաձուլվածքի սկզբնական վիճակը։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • International Heat Treatment Magazine in English
  • Reed-Hill, Robert (1994). Principles of Physical Metallurgy (3rd ed.). Boston: PWS Publishing.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 481