Մետաղյա շինվածքների գործարան

Մետաղյա շինվածքների («ՄԵՏՇԻՆ») գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։

Հիմնադրվել է 1955 թվականին։ Արտադրել է մետաղալար, մետաղյա գամեր, կոճգամեր, ցանցեր, պնդօղակներ, ամրակներ, փայտապտուտակներ և այլն։

Հիմնական հումքը ստացել է Կրիվոյ ռոգի Լենինի անվան մետալուրգիական գործարանից։ 1980 թվականին, 1958 թվականի համեմատ, արտադրության ծավալն աճել էր 16,5 անգամ, կազմելով 6 միլիոն խորհրդային ռուբլի։

Նոր արտադրատեսակների մշակմամբ և տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործմամբ զբաղվում էր վերադաս մինիստրության գիտաարտադրական միավորումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 479