Մետաղածնություն, մետաղային հանքավայրերի մասին ուսմունքի բաժին, ուսումնասիրում է հանքավայրերի բաշխման օրինաչափությունները ժամանակի և տարածության մեջ։ Մետաղածնությունը սերտորեն կապված է երկրակեղևի առանձին մարզերի երկրաբանական զարգացման ընդհանուր ընթացքի հետ և պայմանավորված է հիմնական երկրաբանական գործոններով (մագմատիզմ, տեկտոնիկա, նստվածքակուտակում, լիթոլոգիա, մետամորֆիզմ, էրոզիա և այլն)։ Դիտելով որևէ տարածքի սահմաններում հանքայնացման բաշխման կամ որևէ մետաղի հանքավայրերի տեղաբաշխման օրինաչափությունները, խոսում են տվյալ տարածքի (Ուրալ, Կենտրոնական Ղազախստան) կամ տվյալ մետաղի (ոսկի, անագ և այլն) մետաղածնության մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 475