Մետալիստներ, (անգլ․՝metalhead[1] և headbanger[2] )մետալ երաժշտության երկրպագուների ենթամշակույթ։ 1970-ական թվականին այս ենթամշակույթը երաժշտական ժանրի հետ միասին հայտնվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, այն տարածվել է տարբեր երկրներում` կախված մետալի ենթաժանրերից։ Մետալիստների աշխարհհայացքը, արտաքինը, ինչպես նաև անձի ազատության և անհատականության զարգացումը տարբերվում են՝ կախված տարբեր իրավիճակներից, բայց, մեծամասամբ, կարևոր տարրեր են հագուստի ինքնատիպ ոճը՝ ոգեշնչված բայկերային ենթամշակույթից[3]։

Մետալիստներ
բրիտանական մետալիստ
բրիտանական մետալիստ
Ծագման վայր և ժամանակաշրջան՝1970-ականներՄիացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ծաղկման ժամանակաշրջան՝1980-ականներ
Ուղղություն՝երաժշտական
Տարածում՝{{{տարածում}}}
Բնորոշ տարրեր՝
Մետալ
Հեդբենգինգ
Բայկերներ, Պանկ, Գոթ

Նկարագրություն խմբագրել

Մետալիստներն ունեն իրենց սեփական «Օտարացման մշակույթը»՝ կազմված ենթամշակույթին անդամակցելու չափորոշիչներից[4]։ Դինի Վանշտեյնը իր «Ծանր մետալն ու նրա մշակույթը» գրքում հավաստիացնում է, որ «մետալը ռոք երաժշտության մյուս ժանրերից ավելի երկար է պահպանվել, մետալիստների ենթամշակույթի անընդմեջ զարգացման շնորհիվ, որը միշտ արդիական էր երիտասարդների շրջանակներում և մեկուսացված մեյնսթրիմից(հիմնական ուղղություն)»[5]։ Մետալիստների ենթամշակույթը հիմնականում կազմված է արական սեռի ներկայացուցիչներից՝ նրանց բնորոշ վարքագծով։ Ենթամշակույթն իր մեջ ներառում է հասարակական դոգմաների և առևտրային փոխհարաբերությունների ժխտում, ինչպես նաև հավատարմություն երաժշտության և ենթամշակույթի այլ ներկայացուցիչների հանդեպ[5]։

Չնայած նրան, որ մետալիստների մեծ մասը պատկանում են հետերոսեքսուալ միջին խավի սպիտակամորթ երիտասարդությանը, բայց այնուամենայնիվ նրանք հանդուրժողական են օտարների հանդեպ, ովքեր կիսում են իրենց գաղափարները, նախասիրությունները, վարքագծի դրսևորումը և կեցվածքը[5]։ Մետալիստների ենթամշակույթի հիմնական գործունեությունն  է մետալ խմբերի համերգների այցելությունը, տարբեր ամսագրերի և խմբերի ձայնասկավառակների գնումը, ինչպես նաև տարբեր մասնագիտացված ֆորումների և սոցիալական ցանցերի այցելությունը։ Մեծ նշանակություն ունի այցելությունը համերգներին,  քանի որ այն ներկայացնում է ենթամշակույթի ներկայացուցիչների սերը դեպի և երաժշտություն և հարգանքը մյուս ներկայացուցիչների հանդեպ[6]։

Կարևոր է նշել մետալ ամսագրերի կարևորությունը, որոնք օգնում են մետալիստներին տեղեկություններ գտնել իրենց սիրելի արտիստների վերաբերյալ, ինչպես նաև իմանալու ենթամշակույթում այդ օրվա խորհուրդը[6]։

Մետալիստների ենթամշակույթին պատկանելու արտաքին նշաններն են երկար մազերը, կաշվե բաճկոնը, տարբեր  խմբերի սիմվոլիկ նշանները, սեպերը և ծանր վզնոցները։ Այս ամենն ստեղծում է թիկնեղ, խիստ կեցվածք, որը խոսում է տվյալ ենթամշակույթի  ինքնավստահության, ուժի մասին։ Սակայն կան մարդիկ, որոնց կեցվածքը չի համապատասխանում մետալիստների նորմերին, սակայն նրանք նույնպես ենթամշակույթի մաս են կազմում։

Փոխկապակցվածությունը սարսափ մշակույթի հետ խմբագրել

Իր ստեղծման սկզբնական շրջանից մետալիստների ենթամշակույթը փոխկապակցված էր սարսափ մշակույթի և ռետրոֆանտաստիկայի հետ։ Բազմաթիվ մետալ խմբեր իրենց համար ընտրել են սիմվոլիկ անվանումներ՝ օկուլտականության, գիտաֆանտաստիկայի, սատանիզմի, միստիկայի ազդեցությամբ։ «Բլեք Սաբաթ» խումբն ի սկզբանե ոգեշնչված  սև կախարդանքից և սարսափ ֆիլմերից, խմբի անունը ընտրվեց ի պատիվ «Սև շաբաթ» սարսափ ֆիլմի։

Iron Maiden (երկաթե կույս)  խումբն իր նշանն է դարձրել Էդդի ննջեցյալին։ King Diamond(ադամանդե արքան) հայտնի է դարձել իր հայեցակարգային միստիկ ձայնասկավառակներով, մռայլ սարսափ շոուներով և սև-սպիտակ դիմահարդարմամբ։ Grave Digger (Գերեզմանափոր) խումբը հայտնի է դարձել իր երգերով, ձայնասկավառակներով, շապիկներով, որոնք ներկայացնում են «գերեզմանային ռոմանտիկա»։ Սև մետալի  ի հայտ գալուց ի վեր «սարսափ մշակույթի» հետ մետալի  կապը դարձավ ավելի ակնառու և որոշ դեպքերում բավականին էքստրեմալ՝ դուրս գալով արվեստի սահմաններից․ որոշ սև մետալիստներ լրջորեն զբաղված էին սատանիզմով և հակաքրիստոնեական վանդալիզմի փորձերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Metalhead - Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  2. «Headbanger - Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  3. Heavy Metal: The Music And Its Culture, Revised Edition by Deena Weinstein Da Capo Press (April 4, 2000) ISBN 0-306-80970-2 ISBN 978-0-306-80970-5. Page 294
  4. Three profiles of heavy metal fans: A taste for sensation and a subculture of alienation. //Journal Qualitative Sociology. Publisher Springer Netherlands. ISSN 0162-0436 (Print) 1573-7837 (Online). Issue Volume 16, Number 4 / December, 1993. Pages 423—443
  5. 5,0 5,1 5,2 Heavy Metal: The Music And Its Culture, Revised Edition by Deena Weinstein Da Capo Press (April 4, 2000) ISBN 0-306-80970-2 ISBN 978-0-306-80970-5
  6. 6,0 6,1 Heavy Metal: The Music And Its Culture, Revised Edition by Deena Weinstein Da Capo Press (April 4, 2000) ISBN 0-306-80970-2 ISBN 978-0-306-80970-5