Մեսրոպյան դպրոց, արական հոգևոր դպրոց Ախալքալաքում, հիմնադրվել է 1836 թվականին։ Եղել է երկդասյան, գործել Սուրբ Խաչ եկեղեցու գավթում։ 1843 թվականին ուներ 52 աշակերտ, 1 ուսուցիչ, 1890 թվականին՝ 204 աշակերտ և 6 ուսուցիչ։ 1890-ական թվականներին դպրոցում դասավանդել է լեզվաբան Գ. Վանգյանը։

Մեսրոպյան դպրոց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։