Շտետլ (իդիշ՝ שטעטל ավան կամ փոքր քաղաք), մինչև Հոլոքոստը Արևելյան Եվրոպայում տարածված փոքր կիսաքաղաքատիպ ավաններ, որոնց հիմնական բնակչությունը կազմում էին հրեաները։ Հրեական շտետլերը գտնվում էին այն տարածքներում, որոնք 18-րդ դարի վերջից կազմում էին Ռուսական կայսրությունում հրեաների համար սահմանված նստակեցության շրջանները (Լեհական թագավորություն, Լիտվա, Բելառուսական նահանգապետություն, Բեսարաբիա, ինչպես նաև ժամանակակից Ուկրաինայի տարածքի մի մասը)[1].)։ Հրեական շտետլերի հիմնական լեզուն էր իդիշը։

Նստակեցության շրջանը

19-20-րդ դարերի ընթացքում տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձությունների պատճառով և դրանց հաջորդող Հոլոքոստի արդյունքում համարյա ամբողջապես ոչնչացվել են հրեական շտետլերը և եվրոպական իդիշերեն մշակույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միխայիլ Գելլեր История Российской империи. В трех томах. М.: Издательство «МИК», 1997 ISBN 5-87902-073-8 ISBN 5-87902-074-6 Том 2 Глава 9 РЕАЛЬНОСТЬ И МЕЧТЫ АЛЕКСАНДРА I Արխիվացված 2012-01-25 Wayback Machine