Մեհենագիր, գրանշանների ենթադրվող համակարգ, որը, որոշ հայագետների կարծիքով (Աշոտ Աբրահամյան և ուրիշներ), գործածվել է հեթանոսական Հայաստանում՝ որպես հայ մեհենական գրականության գիր։ Հայագետների մի մասը (Հրաչյա Աճառյան, Էդուարդ Աղայան և այլք) չի ընդունում հայկական ինքնուրույն գրատեսակի գոյությունը մինչմեսրոպյան շրջանում։ Սակայն մեհենական գրականության առկայության փաստը, ինչպես և միջնադարյան մատենագրության մեջ հանդիպող գաղափարագիր նշանները ինչ-որ չափով հավանական են դարձնում մեհենագրի գործածությունը նախաքրիստոնեական Հայաստանում։ Բացառված չէ, որ այն եղած լինի քրմական դասի պաշտամունքային գաղափարագիրը՝ նաև հայերենով գրելու համար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 443