Այս հոդվածը Մեհեկանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեհեկան (այլ կիրառումներ)։

Մեհեկան կամ Մեհեկի, Հայկյան տոմարի յոթերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին։

Անվան սկզբունք խմբագրել

Վանական Վարդապետը այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում։ Տոմարագետներից ոմանք գտնում են, որ Մեհեկանն առաջացել է Հայոց արեգակի աստված Միհրի անունից։ Հրաչյա Աճառյանի հավաստիությամբ, Միհր աստծու անունից է առաջացել նաև մեհյան (հեթանոսական տաճար) բառը[1]։ Հին հայկական օրագույցի յուրաքանչյուր ամսի 7-րդ օրը կոչվում էր նրա անունով՝Միհր։

Աղբյուրներ խմբագրել

  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 121.