Մեկ ազգ, մեկ բռունցք հուշակոթող

«Մեկ ազգ, մեկ բռունցք հուշակոթող», հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ ափին։ Նվիրված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմում զոհված հայ զինծառայողներին և Հայաստանի ապագա հաղթանակներին։ Այն Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակի մաս է կազմում[1][2]։

Մեկ ազգ, մեկ բռունցք հուշակոթող
Տեսակհուշարձան և քանդակ
Ստեղծում2021
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԼավ

Պատմություն խմբագրել

Հուշահամալիրի կառուցումը սկսվել է 2021 թվականին Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում մարզվողների նախաձեռնությամբ։ Նույն թվականի օգոստոսի 6-ին մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել բացման արարողությունը, որին ներկա էին ինչպես մարզահրապարակում մարզվողները, այնպես էլ զոհված զինծառայողների հարազատներ, նախկին զինվորականներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ[1][2]։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Հուշահամալիրը կազմված է երկու կոթողներից։ Գլխավորը սևա-գազարագույն տուֆից քանդակված մեծ չափերի վեր պարզած բռունցնք է, որը խորհրդանշում է Հայաստանի ապագա հաղթանակները։ Բռունցքի գաղափարը վերցվել է հայ գրող Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից մեկի տողերից, որն ասում է՝ «Հայեր, բավ է ցրված մնաք մատներիս պես, Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»։ Տուֆակերտ բռունցքի կողքին տեղադրված է գազարագույն տուֆից պատրաստված հուշատախտակ ժամանակին Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում մարզված և պատերազմում զոհված Վարուժան Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Խաչիկ Տոնյանի, Վրեժ Պողոսյանի և անհետ կորած Հովհաննես Կարապետյանի (Հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Մկրտիչի) գունավոր նկարները[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել