Բացել գլխավոր ցանկը

Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր

Stuffed rockwool firestop.jpg
Cambrian college homemade firestop.jpg
Nelson cmp mortar adhesion cohesion.jpg
Ulc prueflingsaufbau.jpg
Fancoil unit firestop mortar.jpg
Dih electrical firestop bc superferries.jpg

Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր, կիրառվում են էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական սարքավորումներում՝ տարբեր պոտենցիալ ունեցող հոսանքակիր մասերի առանձնացման, կոնդենսատորների ունակության մեծացման համար։ Դրանք նաև ջերմահաղորդիչ միջավայր են էլեկտրական մեքենաներում, ապարատներում և այլն։ Իբրև մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր օգտագործում են դիէլեկտրիկները, որոնք հաղորդիչ նյութերի համեմատությամբ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար ծավալային դիմադրություն (109-1020 օհմ•սմ)։ Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի հիմնական բնութագրերն են՝

  1. տեսակարար ծավալայինն մակերևութային դիմադրությունները,
  2. հարաբերական ղիէլեկտրիկ թափանցելիությունը,
  3. դիէլեկտրիկ թափանցելիության ջերմաստիճանային գործակիցը,
  4. դիէլեկտրիկ կորուստների անկյունը,
  5. էլեկտրական ամրությունը (էլեկտրական դաշտի այն լարվածությունը, որի դեպքում տեղի է ունենում դիէլեկտրիկի ծակում)։

Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը դասակարգվում են ըստ՝

  • ագրեգատային վիճակի,
  • քիմիական բաղադրության,
  • ստացման եղանակների։

Ագրեգատային վիճակԽմբագրել

Ագրեգատային վիճակից կախված՝ տարբերում են հետևյալ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը՝ պինդ, ամենաընդարձակ խումբն են կազմում և իրենց հերթին ստորաբաժանվում են մի շարք ենթախմբերի՝ շերտավոր պլաստիկներ, թղթեր և գործվածքներ, լաքագործվածքներ, փայլարներ, Էլեկտւրախեցեղեն նյութեր և այլն։ Այս խմբին են պատկանում նաև լաքերն ու այն հեղուկ բաղադրությունները, որոնք իբրև Մ․ է․ ն․ օգտագործելուց սռաջ պնդացվում են։ Էլեկտրական ամրությունը (20 °C-ի և 50 հց հաճախականության դեպքում) տատանվում 1 Մվ/մ-ից մինչև 120 Մվ/մ սահմաններում։ Հեղուկ, էլեկտրամեկուսիչ յուղերն են, այդ թվում նաև նավթային, բուսական և սինթետիկ յուղերը։ Սրանք միմյանցից տարբերվում են մածուցիկությամբ և էլեկտրական բնութագրերով։ էլեկտրական լավագույն հատկություններով օժտված են կոնդենսատորային և մալուխային յուղերը։ Սրանց էլեկտրական ամրությունը 12-25 Մվ/մ է։ Գոյություն ունեն կիսահեղուկ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր՝ վազելիններ։ Գազանման են օդը, էլեգազը (ծծմբի հեքսաֆտորիդ), ֆրեոն-21-ը (դիքլորֆտորմեթան)։ Օդը բնական մեկուսիչ է, ունի 3 Մվ/մ էլեկտրական ամրություն։ Էլեգազի և ֆրեոն-21-ի էլեկտրական ամրությունը 7, 5 Մվ/մ է․ դրանք կիրառվում են հիմնականում մալուխներում և էլեկտրական զանազան ապարատներում։

Քիմիական բաղադրությունԽմբագրել

Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են հետևյալ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը․

  • օրգանական,
  • անօրգանական։

Առավել տարածված են անօրգանական մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը (Փայլար, խեցենյութեր և այլն)։ Բացի այդ, դրանք լինում են

  • բնական,
  • արհեստական, կարող են օժտված լինել էլեկտրական և ֆիզիկաքիմիական ցանկացած հատկություններով, լայնորեն կիրառվում են էլեկտրատեխնիկայում և ռադիոտեխնիկայում։

Ըստ նյութի մոլեկուլների էլեկտրական հատկությունների, լինում են՝

  • բևեռային (դիպոլային), սրանց են պատկանում բակելիտկերը, հալովաքսը, պոլիվինիլքլորիդը, սիլիցիումօրգանական նյութերի մեծ մասը։
  • Ոչ բևեռային (չեզոք), սրանցից են ջրածինը, բենզոլը, պոլիստիրոլը, պարաֆինը և այլն։

Պինդ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի համար մեծ նշանակություն ունեն մեխանիկական հատկությունները՝ ամրությունը, կարծրությունը, մշակելիությունը, ջերմային հատկությունները՝ ջերմակայունությունը, ջեռակայունությանը (բարձր ջերմաստիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը), ինչպես նաև խոնավաանթափանցությունը, կայծակայունությունը և այլն։ Առավել ջեռակայուն են անօրգանական նյութերը (փայլար, ճենապակի, որոշ ապակիներ)։ Փխրուն նյութերի (ապակի, ճենապակի) համար կարևոր է նաև ջերմաստիճանի անկումներին դիմանալու հատկությունը։ Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի կարևոր հատկություններից է նաև ջերմահաղորդականությունը։ Հեղուկ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերում ջերմահաղորդականության գործակիցը մեծացնելու նպատակով ավելացնում են հանքային լցիչներ։ Խոնավաանթափանցությունը բարձրացնելու համար ծակոտկեն մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը տոգորում են յուղերով, սինթետիկ հեղուկներով, կոմպաունդներով։ Բացարձակ խոնավակայուն մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր կարելի է համարել ճենապակին, ապակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 443