Մեկնություն հայտնության

«Մեկնություն հայտնության», Հովհան ավետարանչի Հայտնության մեկնությունը։ Թարգմանել է Պետրոս վրդ. Թիֆլիսեցին։ Տպագրվել է 1700-1701 թվականներին Կ. Պոլսում՝ Սբ Էջմիածնի և Սբ Սարգսի տպարանում։

Տիտղոսաթերթին գրված է՝ «Գիրք մեկնութեան Յայտնութեանն սրբոյ Յօհաննու աւետարանչի...» (208 էջ, 8°, 12,2 x 7,3 սմ)։

Տպագրվել է նաև 1846 թվականին (Կալկաթա, Արարատյան ընկերության տպարան) և 1855 թվականին (Երուսաղեմ, Սբ Հակոբյանց տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։