Մեծ մայրս (հուշագրական վիպակ)

Ֆեթհիյե Չեթինի հուշագրական վիպակը

Մեծ մայրս (թուրքերեն՝ Anneannem), հուշագրական վիպակ, որտեղ թուրքիայի հայտնի իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։

Մեծ մայրս
թուրքերեն՝ Anneannem
Մեծ մայրս (հուշագրական վիպակ).jpg
ՀեղինակՖեթհիյե Չեթին
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհուշագրական վիպակ
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզութուրքերեն
Էջեր130
Հրատարակումներ կամ թարգմանություններհայերեն
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Հրատարակման տարեթիվ2004
Թարգմանիչ հայերեն2006, 2008
Հրատարակում հայերենՌուբեն Մելքոնյան
ԳՄԴ84.5 Թու
ՎիքիքաղվածքՄեծ մայրս

Հեղինակի մասինԽմբագրել

Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։

Գրքի մասինԽմբագրել

Գիրքն առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացվել է 2006 թվականին։ Գրքի երրորդ, էլեկտրոնային հրատարակությունը ներկայացվել է 2008 թվականին։

ԲովանդակությունԽմբագրել

Չեթինի տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը՝ Ֆեթհիյեին, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915 թվականը քրիստոնյա է եղել, իր իսկական անուն ազգանունը Հերանուշ Կատարյան է։ Հերանուշը պատմում է հայերի տեղահանման, աքսորի, կոտորածի առանձին դրվագներ, որոնց ականատեսն է եղել[1]։

Մեջբերումներ գրքիցԽմբագրել

  Նյու Ջերսիում գտնվող տատիս մոր և հոր գերեզմանը։ Իրիկնադեմ էր, երբ այնտեղ այցելեցինք։ Ծաղկի վաճառակետերից շատերը փակվել էին։ Եղածների մեջ ամենալավերը վարդագույն վարդերն էին, որոնցից երկու փունջ գնեցի։ Հովհաննեսին և Իսկուհուն նույն գերեզմանում էին թաղել։ Գերեզմանաքարի կողքին վարդերը դնելիս՝ նրանցից, տատիկիցս, բոլորից ներողություն խնդրեցի իմ և այն մարդկանց անունից, ովքեր նրանց պատճառել են այս անհավատալի տանջանքները։  


  Ողջ կյանքում աներևակայելի դժվարություններին դիմագրաված, իր երեխաների ու հարազատների առջև ծառացած խոչընդոտները հաղթահարած այս կինը, երբ բանը հասնում էր իր իրական ինքնությանը, ինչո՞ւ էր իրեն այսքան անզոր զգում։ Ինչո՞ւ չէր կարողանում իր ընտանիքին և ինքնությունը պաշտպանել, իր ուզածներին տեր կանգնել։ Գուցեև այս հարցերի գաղտնի պատասխանը այն արտահայտության մեջ է, որը տատը կրկնում էր յուրաքանչյուր դառը հիշողություն պատմելուց հետո. «Այդ օրերը թող գնան, այլևս ետ չգան...»  


ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են