Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ

Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ («Երաժշտության տուն», «Ալեքսեևյան պալատ»), Սանկտ Պետերբուրգի Մեծ իշխանների պալատներից մեկն է՝ տեղադրված Մոյկա գետի ափին։ 1882-1885 թվականներին կառուցել է Մաքսիմիլյան Եգորովիչ Մեսմեխերը՝ Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի համար։


🌐spdm.ru/af0612.shtml#250612
Քարտեզ
Քարտեզ

2006 թվականի փետրվարից այդ շենքում է գտնվել Սանկտ Պետերբուրգի Երաժշտության տունը, հիմնարկություն, որի հիմնական նպատակն էր պահպանել և զարգացնել դասական երաժշտության արվեստի ավանդույթները, ինչպես նաև կոնսերվատորիաների ուսանողներին և շրջանավարտներին նախապատրաստել միջազգային մրցույթներին ու փառատոններին[1]։

Պատմություն խմբագրել

Մինչև հողատարածքը պալատի շինարարությանը հանձնելը, Մոյկա գետի, Անգլիական պողոտայի և Շարիֆովյան փողոցի (այժմ՝ Պիսարևի փողոց) միջև ընկած տարածքի վրա տեղակայված են եղել նախկին տերերի՝ արարողապետ Սաբուրովի, գեներալ-մայոր Ալբրեխտի և այլոց շինությունները։ 1872-1882 թվականներին առանձնատունը պատկանել է մեքենաշինական գործարանների տեր Իսահակ Միրոնովիչ Մալկիելին (1844-1881 թվականներ)։ Մալկիելի մահից հետո նրա այրի Ռաիսա Յակովլևնան 1882 թվականին վաճառել է առանձնատունը[2]։

1882 թվականին տեղամասը ձեռք է բերել Արքունական վարչությունը Ալեքսանդր Երկրորդի որդի Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի համար, որը նշանակվել է նավատորմի և ծովային վարչության գլխավոր պետ։

Արդեն 1883 թվականին ճարտարապետ Մաքսիմիլյան Մեսմեխերը սկսել է նոր պալատի նախագծումը։ Խնայողության և շինարարության ընթացքը արագացնելու համար նոր շենքի մեջ ներկառուցվել են տեղամասում պահպանված շինությունները։ Մեծ իշխանի ցանկությամբ ընտրվել է ֆրանսիական շատո ոճը[3]։

Իշխանի մահից հետո Ալեքսեևյան պալատը ժառանգել են նրա եղբայրները՝ Վլադիմիրը և Պավելը, ինչպես նաև՝ զարմիկ Միխայիլ Ալեքսանդրովիչը։ Նոր տերերը վարձակալության են տվել դատարկ պալատը և նրա հարակից այգին ու ջերմոց-պարտեզը։ Օրինակ՝ տասնութ ամսվա ընթացքում այն զբաղեցրել է գերմանական դեսպանատունը[3]։

Հեղափոխությունից հետո ժամանակակից Երաժշտության տունը եղել է Պիոներների տուն, ավտոդպրոց, պաշարման ժամանակ հասցրել է լինել որպես պահեստ։ 2005 թվականից գտնվել է անմխիթար վիճակում։

Վերանորոգում՝ Երաժշտության տան տեղավորման համար խմբագրել

Շենքի պատմության նոր փուլը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերից, երբ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգում Երաժշտության տուն ստեղծելու մասին[4]։ Դրանում ահռելի դեր է խաղացել նոր հիմնարկության առաջին գեղարվեստական ղեկավար և պալատի վերանորոգման նախաձեռնող դարձած, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Ռոլդուգինը։

«Լեննախագիծվերականգնում»[5] ինստիտուտի նախագծով շենքի վերականգնումն ու վերակառուցումը ընթացել է 2006-2009 թվականներին`բարեգործների միջոցներով[6], այնուհետև՝ բյուջեի միջոցներով։ Քաղաքային բյուջեից նախագծի մեջ ներդրումների ծավալը կազմել է 800 միլիոն ռուբլի[7]։ Ճակատամասերի և շքամուտքերի ներսի վերականգնմամբ զբաղվել է «Ինտարսիա»[8] ընկերությունը։ Ճակատամասային և այլ շինարարական աշխատանքների մի մասը կատարել է «Ռեմստրոյկոմպլեքս»[9] ԲԱԸ։

2009 թվականին շենքը տեղափոխվել է Երաժշտության տան վարչություն, սակայն Սանկտ Պետերբուրգի Երաժշտության տան համերգային դահլիճ դարձած պալատի Անգլիական դահլիճում առաջին համերգները կայացել են միայն 2011 թվականի ապրիլին[10]։

Ճարտարապետություն և ինտերիեր խմբագրել

 
Իշխանական վենզելով դարպասները

Պալատի ճարտարապետությունը ծայրահեղ էկլեկտիկ է։ Պալատի մուտքը կառուցված է շքամուտքի և բուն նախամուտքի միջով, որոնցից առաջինը պահպանել է նախկին տերերի ժամանակաշրջանի տեսքը և ամբողջովին չի վերափոխվել Մեսմախերի կողմից։ Բուն մուտքի կողմից՝ շինության արևելյան կողմնաշենքում, Մեսմեխերըտեղադրել է երեք սրահ՝ Չինական և Հոլանդական հյուրասենյակները, ինչպես նաև՝ Անգլիական դահլիճը՝ XVI-XVII դարերի անգլիական քանդակազարդ առաստաղների ոճով քանդակ է վրա շարած առաստաղով, բուխարիով և զարդանախշ դռներով, ինչպես նաև կաղնե սյունազարդ սալերով[11][12]։ Այն հանդիսանում էր պալատի ամենամեծ և ամենագեղեցիկ սրահը։ 2011 թվականից Անգլիական դահլիճը դարձել է Երաժշտության տան համերգային դահլիճը։

Այլ տարածքներից կարելի է առանձնացնել Մեծ իշխանի աշխատասենյակը, Դահլիճը, Մեծ ճաշասենյակը, Կարմիր հյուրասենյակը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Санкт-Петербургский Дом музыки: О нас». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  2. Течёт река Мойка
  3. 3,0 3,1 Дворец великого князя Алексея Александровича (Дом Музыки)
  4. Федеральное государственное бюджетное учреждение культуры «Дом музыки» — официальный сайт
  5. Союз реставраторов Санкт-Петербурга: ОАО «СПб институт «Ленпроектреставрация» (карточка компании)
  6. «Международный благотворительный фонд «Константиновский»: Дворец великого князя Алексея Александровича». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  7. Завершаются реставрационные работы во дворце Великого князя Алексея Александровича в Петербурге // Интерфакс, 15 января 2009 года 16:13(չաշխատող հղում)
  8. «Группа компаний «Интарсия»: Реставрация фасадов и интерьеров дворца Великого князя Алексея Александровича для размещения Дома Музыки». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  9. Мария Олькина, Анна Пушкарская. Кабинет для друга: Город выделил 800 млн на реконструкцию особняка на Мойке, 122 под Дом музыки // Газета "Коммерсантъ С-Петербург", №6 (4061), 16.01.2009
  10. «Санкт-Петербургский Дом музыки. Английский зал (Мойка 122)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  11. «Английский зал». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  12. «Дворец вел. князя Алексея Александровича». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ» հոդվածին։