Մեծ Պոլյանկա, տուն № 11/14
Մեծ Պոլյանկա, տուն № 11/14, Մոսկվայի տեսարժան վայր, շենք[1][2][3][4][5][6]։
Հայտնի է, որ այն Նաշչոկինների դաստակերտի գլխավոր շենքն է[1]։
Շենքը բնակեցված չէ[3]։
Գտնվում է Մոսկվայի անշարժ գույքի մշակութային ժառանգության գրանցամատյանում։ Տարածքը 1079 քառակուսի մետր (մ²) է[3]։
Աշխարհագրական դիրք խմբագրել
Տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Յակիմանկա թաղամասում[2]։
Տարածքը պատմականորոն պատկանում է Զամոսկվորեչեին։
Գտնվում է Մեծ Պոլյանկա փողոցի վրա, շենք 1, տուն 11/14 հասցեում[1][2]։
Պատմություն խմբագրել
XVIII դարում հանդիսացել է Կ. Նաշչոկինի դաստակերտի գլխավոր շենքը[1][2]։
1801 թվականին այդ տանը ծնվել և մինչև 1814 թվականն ապրել է հասարակական գործիչ Պավել Վոյնովիչ Նաշչոկինը։ Նրա մտերիմ ընկերն էր Ալեքսանդր Պուշկինը[1][2]։
Հարկ է նշել, որ այդ շենքը 1812 թվականի հրդեհից չի տուժել[1]։
1912 թվականին շենքը վերակառուցվել է[3]։
1997 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատվել է որպես հուշարձան՝ Պուշկինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ[5]։
2008 թվականի ապրիլի 19-ին շենքի դիմաց տեղի են ունեցել Հարավային Օսիայի և Աբխազիայի ուսանողների ցույցերը։ Նրանք պահանջում էին իրենց հանրապետությունների անկախությունը և անջատումը Վրաստանից[6]։
Ներկա պահին (2015 թվական) շենքը վերանորոգված է[1]։ Այդ շենքում տեղակայված է Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի դեսպանի նստավայրը[4]։
Ճարտարապետություն խմբագրել
Կողային պատերին երևում է պալատների՝ 18-րդ դարի հարդարումը[1]։
Այն բարոկկո և մասամբ կլասիցիզմ ոճի կառույց է։
Շենքն ունի երեք հարկ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Большая Полянка» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Главный дом усадьбы» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ул. Большая Полянка, 11/14 стр.1» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Городская усадьба К.Г. Нащокиной - ныне резиденция посла Еврокомиссии в России» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «ОБ УТВЕРЖДЕНИИ В СТАТУСЕ ПАМЯТНИКОВ ИСТОРИИ И КУЛЬТУРЫ» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «Фоторепортаж с митинга перед резиденцией Посла Еврокомиссии в РФ (19.04.08г)» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.