Մեխանիկ, Սայմոն Ուեսթի ֆիլմը, 1972 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի նոր տարբերակը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարին ԱՄՆ-ում։

Picto infobox cinema.png
Մեխանիկ
The Mechanic
The Mechanic film poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2] և թրիլեր
Թվական2011, հունվարի 28, 2011 և ապրիլի 7, 2011[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍայմոն Ուեսթ[2]
ՊրոդյուսերIrwin Winkler? և Ռոբերտ Չարտոֆ
Սցենարի հեղինակLewis John Carlino? և Richard Wenk?
ԴերակատարներԲեն Ֆոստեր, Ջեյսոն Սթեթհեմ[1][2], Թոնի Կոլտուին, Դոնալնդ Սազերլենդ, Մինի Անդեն, Քրիստա Քեմփբել, Ջոն Մաքոնել, Katarzyna Wolejnio?, James Logan? և Դևիդ Լիտչ
ՕպերատորEric Schmidt?
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունNu Image
Տևողություն100 րոպե
ՀաջորդՄեխանիկ. Վերածնունդ
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Վարձու մարդասպան Արթուր Բիշոպը (Ջեյսոն Սթեթհեմ), որ աշխատում է «Կազմակերպություն» անվամբ ընկերությունում, հայտնի է իր սառնասրտությամբ և հաշվենկատությամբ։ Նա կարող է վարպետորեն և վայրկյանի ճշտությամբ դիտարկել յուրաքանչյուր իրավիճակ։ Նման մարդասպաններին անվանում են «մեխանիկներ»։

Մի անգամ Բիշոպը ստանում է հերթական առաջադրանքը. սպանել իր լավագույնը ընկերոջը՝ Հարրի Մաքքենային (Դոնալդ Սազերլենդ),ով դավաճանել է համընդհանուր գործը։ Արթուրը՝ քարը սրտում, կատարում է առաջադրանքը։ Հուղարկավորման ժամանակ նա հանդիպում է Սթիվին (Բեն Ֆոսթեր)՝ հանգուցյալի որդուն։ Սթիվը ցանկանում էր «մեխանիկ» դառնալ, իսկ Արթուրը դառնում է նրա ուսուցիչը։

Մի քանի սպանություններից հետո Արթուրն իմանում է, որ իրեն խաբել են, և իր ընկեր Հարրին ոչ ոքի չի դավաճանել։ Դրանից հետո Բիշոպը սկսում է վրեժ լուծել։ Սակայն նախապատրաստման ժամանակ Սթիվը գտնում է հոր ատրճանակը՝ ապացույցը, որ Արթուրը մասնակից է եղել նրա հոր սպանությանը...

ԴերերումԽմբագրել

ԱրտադրությունըԽմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 14 հոկտեմբերի 2009 թվականի Նոր Օռլեանում և տևել են 9 ամիս[4]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Դրվագներից մեկում գլխավոր հերոսները քննարկում են ադրենալինի միջոցով սպանության հնարավորությունը, նաև այն, որ ադրենալինը համատեղելի չէ էպինեֆրինի հետ, որից կօգտվեն այնտեղ ժամանած բժիշկները։ Իրականում ադրենալինը և էպինեֆրինը նույն քիմիական նյութի տարբեր անուններ են։
  • Անզուսպները 2 ֆիլմի ռուսերեն թարգմանության ժամանակ կա մի դրվագ, որում Սթեթհեմի հերոսը ասում է. «Չէ՞ որ ես մեխանիկ-պրոֆեսիոնալ եմ»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս միանգամից 2011 թվականին նկարահանած ֆիլմ՝ «Մեխանիկ» և «Պրոֆեսիոնալը», որոնցում գլխավոր դերակատարը Ջեյսոն Սթեթհեմն է։
  • Ֆիլմում խոսվում է, որ կետամինը կանխում է ադրենալին գործունեությունը։ Իրականում կետամինը ոչ մի նման գործառույթ չունի։
  • Մինչև "Մեխանիկ" -ը Ջեյսոն Սթեթհեմը և Դոնալդ Սազերլենդը միասին նկարահանվել էին "Կողոպուտ իտալական ձևով" ֆիլմում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել