Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը

«Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը» (ռուս.՝ «Любимая женщина механика Гаврилова»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պյոտր Տոդորովսկին 1981 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Լյուդմիլա Գուրչենկոն և Սերգեյ Շակուրովը[2][3]։

Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը
ռուս.՝ Любимая женщина механика Гаврилова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Տոդորովսկի
Սցենարի հեղինակՍերգեյ Բոդրով
ԴերակատարներԼյուդմիլա Գուրչենկո, Գալինա Սամոխինա[1], Սերգեյ Շակուրով, Նատալյա Նազարովա, Եվգենի Եվստիգնեև, Stanislav Sokolov?, Վսևոլոդ Շիլովսկի, Անատոլի Վասիլև, Միխայիլ Սվետին, Ալեքսանդր Գոլոբորոդկո, Լյուդմիլա Արինինա, Vasily Vekshin?, Պավել Վիննիկ, Նինա Վիխոդցևա, Liliya Yevstigneyeva?, Յանա Դրուզ և Yelena Sotnikova?
ԵրաժշտությունԱլեքսեյ Մաժուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օդեսայում[4]։ Պատմությունն սկսվել է առավոտյան զագսի մոտ, ուր իր սեփական հարսանիքին պետք է գար, բայց չի ներկայացել նավի մեխանիկ Գավրիլովը։ 38-ամյա գեղեցկուհի Ռիտան, որը համակրելի աղջկա՝ բարձր դասարանի աշակերտուհի Տանյայի մայրն է, պատրաստվում էր ամուսնանալ Գավրիլովի հետ։ Սիրահարված Ռիտան ամբողջ օրը սպասում է նրան՝ տառապելով ու հուսալով և հեռու չգնալով նվիրական դռներից։ Սակայն իզուր էր նա սպասում Գավրիլովին իր հյուրերի մոտ, ռեստորանում, փնտրում նավի վրա, նորից սպասում զագսի մոտ։ Գավրիլովը հարսանիքից կես ժամ առաջ փորձել է պաշտպանել անծանոթ կնոջ, որից հետո երկու «լովելասները» հայտնվել են հիվանդանոցում, իսկ նա՝ ոստիկանությունում։ Ֆիլմի գործողություններն ընդգրկում են հերոսուհու կյանքից մեկ օր, որի տրամադրությունը տատանվում է հուսահատության և հույսի միջև։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Լյուդմիլա Գուրչենկո Մարգարիտա Սերգեևնա Սոլովյովա (Ռիտա) ֆոտոստուդիայի աշխատակցուհի Մարգարիտա Սերգեևնա Սոլովյովա (Ռիտա)
Սերգեյ Շակուրով Լև Գավրիլով նավի մեխանիկ, Ռիտայի փեսացուն Լև Գավրիլով
Սվետլանա Պոնոմարյովա Տանկա Ռիտայի դուստրը Տանկա
Նատալյա Նազարովա Լյուսյա վարսավիր, Ռիտայի ընկերուհին Լյուսյա
Եվգենի Եվստիգնեև Ռիտայի քեռին Ռիտայի քեռին
Ստանիսլավ Սոկոլով Վիկտոր փաստաբան, Լյուսյայի ամուսինը Վիկտոր
Վսևոլոդ Շիլովսկի Պաշա լուսանկարիչ Պաշա
Անատոլի Վասիլև Սլավա զորակոչային հանձնաժողովի բժիշկ, Ռիտայի նախկին երկրպագուն Սլավա
Միխայիլ Սվետին Վիկտոր Միխայլովիչ թատերական երաժիշտ Վիկտոր Միխայլովիչ
Ալեքսանդր Գոլոբորոդենկո հերթապահ հերթապահ
Լյուդմիլա Արինինա մատուցողուհի մատուցողուհի
Վադիմ Ալեքսանդրով ֆոտոստուդիայի հաճախորդ ֆոտոստուդիայի հաճախորդ
Պավել Վիննիկ փողոցային լուսանկարիչ փողոցային լուսանկարիչ
Իննա Վիխոդցևա կին կին
Դավիթ Գիորգոբիանի Ռեզո փեսացու Ռեզո
Յանա Դրուզ Յանա ֆոտոստուդիայի աշխատակից Յանա

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Բոդրով-ավագ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Եվգենի Գուսլինսկի
  • Նկարիչ՝ Եվգենի Չերնյաև
  • Երաժշտություն՝ Ալեքսեյ Մաժուկով
  • Բանաստեղծություններ՝ Իգոր Շաֆերան

Մրցանակներ

խմբագրել
  • Միլանի կինոփառատոնում մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար – Լյուդմիլա Գուրչենկո, 1982

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Film: 'Waiting For Love,' A Light Comedy From The Soviet Union». philly-archives.
  3. Anna Lawton Kinoglasnost: Soviet Cinema in Our Time 1992 0521388147 p.42 "Quite different in tone are the films of Pyotr Todorovsky, Waiting for Love (1983) and A Wartime Romance (1984). These are delightfully unpretentious comedies, ...
  4. Soviet Screen 1984 - Page 74 Двадцать четыре часа из жизни женщины (Любимая женщина механика Гаврилова)

Արտաքին հղումներ

խմբագրել