Մեխանիկական շարժում, մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում։ Շարժումը հիմնականում նկարագրվում է տեղափոխության վեկտորի, ճանապարհի, արագության, արագացման և ժամանակի միջոցով։ Մարմնի դիրքը հարաբերական է և կարող է որոշվել միայն այլ մարմինների նկատմամբ, ուստի օգտվում ենք հաշվարկի մարմնից։ Վերջինս այն մարմինն է, որի նկատմամբ որոշում են այլ մարմինների դիրքը։ Տարածության մեջ մարմնի դիրքը որոշելու համար հաշվարկի մարմնին կապում են կոորդինատային համակարգ։ Շարժումը նկարագրելու համար, բացի հաշվարկի մարմին և կոորդինատական համակարգ ընտրելուց, պետք է ունենալ նաև ժամանակ չափելու մեթոդ։ Ժամանակը քանակական առումով ժամացույցի ցուցմունք է[1]։ Քանի որ բացարձակ հաշվարկման համակարգ գոյություն չունի, ապա հնարավոր չէ սահմանել «բացարձակ շարժում»[2]։ Այսպիսով կարելի է համարել, որ տիեզերքում ամեն ինչ շարժման մեջ է[3]։

Եթե մարմնի դիրքը չի փոփոխվում տվյալ հաշվարկման համակարգում, ասում են, որ մարմինն անշարժ է կամ գտնվում է դադարի վիճակում։ Ըստ Նյուտոնի առաջին օրենքի՝ մարմնի շարժումը մնում է անփոփոխ, քանի դեռ նրա վրա ուժ չի ազդել։ Մարմնի շարժումը չափելու համար կիրառվող մեծությունը իմպուլսն է։ Մարմնի իմպուլսն անմիջականորեն կապված է նրա զանգված զանգվածի և արագության հետ, իսկ մեկուսացված համակարգի (որի վրա արտաքին ուժեր չեն ազդում) իմպուլսը ժամանակի ընթացքում չի փոխվում, ինչպես նկարագրվում է իմպուլսի պահպանման օրենքով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աբրահամյան, Մ. (2008). Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները. Երևան: Երևանի պետական համալսարանի հրատարակչություն. էջ 12.
  2. Wahlin, Lars (1997). «9.1 Relative and absolute motion». The Deadbeat Universe (PDF). Boulder, CO: Coultron Research. էջեր 121–129. ISBN 0-933407-03-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. Tyson, Neil de Grasse; Charles Tsun-Chu Liu; Robert Irion (2000). The universe : at home in the cosmos. Washington, DC: National Academy Press. ISBN 0-309-06488-0.

Արտաքին հղումներ

խմբագրել