Պարույր Մելքոնյան

զինվորական
(Վերահղված է Մելքոնյան Պարույրից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարույր Արարատի Մելքոնյան (հունվարի 4, 1991(1991-01-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 18, 2010(2010-06-18)[3], Արցախ[4]), Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։

Պարույր Մելքոնյան
Ծնվել էհունվարի 4, 1991(1991-01-04)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էհունիսի 18, 2010(2010-06-18)[3] (19 տարեկան)
Մահվան վայրԱրցախ[4]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է 1991 թվականի Հունվարի 4-ին Երևանում՝ Արմինե Սարգսյանի և Արարատ Մելքոնյանի ընտանիքում։ Ունի կրտսեր եղբայր։

1998 թվականին ընդունվել է N113 միջնակարգ դպրոցը, որի 8-ամյա կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի N5 արհեստագործական ուսումնարանի քանդակագործության բաժինը[5]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Պարույր Մելքոնյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2009 թվականի հունիսի 25-ին[5]։

Պատերազմ խմբագրել

2010 թ. հունիսի 18-ին` ժամը 23-ն անց 30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը:Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզադիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են` կրտսեր սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի, շարքային Բարսեղյան Արայիկ Սևակի, շարքային Մանուկյան Էդվարդ Սուրենի, շարքային Մելքոնյան Պարույր Արարատի[5]։ Վիրավորվել են` կրտսեր սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի, շարքային Բադասյան Գալուստ Գարիկի, շարքային Արզումանյան Անդրանիկ Վալերիի, շարքային Մեսրոպյան Հարություն Վարուժանի[6]։

Հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը։ Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան`ԼՂՀ պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը։

Հուղարկավորություն խմբագրել

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Պարույր Մելքոնյանի հուղարկավորությունը։ Հունիսի 20-ին հոգեհանգիստը։ Հունիսի 27-ին կաթողիկոսը Մայր Աթոռ սբ. Էջմիածնում հոգեհանգստյան արարողությունը կատարեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://hy.wikipedia.org/wiki/1991
  2. 2,0 2,1 2,2 https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6
  3. 3,0 3,1 3,2 http://edition.cnn.com/2010/WORLD/americas/01/13/haiti.earthquake/index.html
  4. 4,0 4,1 4,2 http://nkrcadastre.am/?p=189
  5. 5,0 5,1 5,2 «Այսօր Պարույր Մելքոնյանի տարեդարձն է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Safe Soldiers for a Safe Armenia». Safe Soldiers for a Safe Armenia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.